Ֆեյսբուքի ամենամեծ խաբկանքը. 100-լայքանոց Հայաստան

Tigran-Kocharyan-520x245

Ֆեյսբուքի ամենամեծ խաբկանքն է, որ մարդկանց կաղապարում և հարմարավետ տեղավորում 100-լայքանոց Հայաստանում: Այսինքն, մարդը որևէ միտք արտահայտելով, և հավանություն ստանալով իր ֆռենդերից սկսում է մտածել, որ ահա, սա է ճիշտ և այդ 100 (50, 200, 500 թիվը պատահական է) լայքերը սկսում է արտապատկերել իրական կյանքի վրա:
Ու մարդուն դժվար է բացատրել, որ պատկերը մեղմ ասած ամբողջական չէ և իրականության հետ այդքան էլ չի համընկնում: Ցավոք, փափուկ բարձերի նման լայքերով պարփակված մարդուն դա արդեն դժվար է ապացուցել, քանի որ ինքը արդեն ստեղծել է իրեն համար աշխահիկը: Ու առանձնապես ցանկություն էլ չունի իր ձեռքերով ստեղծած փոքիկ աղանդից դուրս գալու:

Եվ ահա, այսպիսի բազմահազար մարդկանցից և ստեղծվում է ընդհանուր խճանկարը, որը ժամանակ ու ռեսուրս ունեցող մարդը կարող է հավաքել իր ցանկությամբ ցանկացած կոնֆիգուրացիայով:

Եվ բողոքող էլ համարյա չի լինի, քանի որ մեծամասնությունը արդեն հարմարավետ տեղավորվել է իր հավաքած փոքրիկ լայքահայաստանում:

Տիգրան Քոչարյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *