ԶԼՄների մեծամասնությունը արագ դեղնեց ու շարունակում են սրընթաց տեմպերով գահավիժել երբեմնի զբաղեցրած հարգանքի ու վստահության մակարդակից

Տիգրան-Քոչարյան

Լրատվական դաշտի ֆորմատավորում է տեղի ունենում Հայաստանում, և ոչ միայն ու ցավոք սրտի, կրկին շատերը խմբագիրներից չեն նկատում դա:

Ժամանակին , հին ավանդական ԶԼՄները բաց թողեցին այն պահը, երբ մեդիադաշտ ներխուժեցին բլոգերը, իս այնհուհետև նաև սոցկայքերը:
Դիմադրելու փոխարեն, պետք էր շատ արագ վերազինվել և օգտագործելով նոր տեխնոլոգիաները պահպանել ընթերցողներին և աշխատել նորերի ներգրավվման ուղղությամբ:

Հիմա կրկին դաշտի ձևափոխություն է գնում, ու կրկին երևում է , որ ԶԼՄները ուշադիր չեն իրենց շուրջ կատարվողին: Վերցնելով, որպես լրատվականի հաջողության ցուցանիշ կայքի հաճախումների քանակը, ԶԼՄների մեծամասնությունը արագ դեղնեց ու շարունակում են սրընթաց տեմպերով գահավիժել երբեմնի զբաղեցրած հարգանքի ու վստահության մակարդակից:

Իրականում, այսպիսի ֆեյսբուքացված երկրում, ինչպիսին Հայաստան է արդեն կլասսիկ էլեկտրոնային ԶԼՄների կարիքն է վերանում, քանի որ բավական է պահել մեկ լրագրող, ով կգրի անասուն հոդվածներ և ունենալ համապատասխան գումարներ այդ հոդվածները տարածելու համար:

Քանի որ լրատվականները ռեյտինգի հետևից ընկնելով, կորցրել են լրագրության մեջ ընթերցողին սովորեցնելու, կրթելու, ընդհանուր մակարդակը բարձրացնելու բաղադրիչը և ուղղակի անցել են մտավորահոգեկան պոռնոյին, այստեղ նրանք հայտնվել են կրկին ուշացածների կարգավիճակում, քանի որ դաշտում արդեն կային բլոգային ագրեգատոռները ու շամշյանանման կայքերը:

Դա նույն է , եթե մեր օպերային երգիչները հիմա սկսեն բոլորը ռաբիզ երգել, հուսալով, որ հանդիսատեսը կլքի Թաթուլին կամ Սպիտակցուն և վազելով կգնա իրենց մոտ:
Չկա տենց բան:

Իսկ հաշվի առնելով, որ ֆեյսբուքահայությունը դարձել է սեգմենտավորված, և ֆեյսբուքից վերցնում այն տեղեկատվությունը, որը տարածում են իր ընկերները, և ցանկություն էլ չունի վերստուգի տեղեկատվությունը, ԶԼՄներին մի ելք է մնացել, ավելի ցածրօրակ, չճշտված և պոռնոագրեսից տեղեկատվությւոն տրամադրել:
Որովհետև երախտապարտ ընթերցողին արդեն սովորեցրել են մեդիաթրիկին և ինքը նույնիսկ բողոքելու նշույլ էլ չի ցույց տալիս:

Հետևելով վերջին մեկ շաբաթվա ընթացքում, տարբեր տիպի նյութերի տակի մեկնաբանություններին , եկել եմ վերջնական համոզման, որ ընթերցողին նույնիսկ սկել է չհետաքրքել, թե կոնկրետ որ ԶԼՄ-ի նյութն է մեկնաբանվում, 20 տարվա պատմություն ունեցող կայքի թե երեկ ափալ-թափալ ստեղծած կայքի:

Ինչպես Կազանովան ասում կականաց մասին, լույսը անջատում ես, բոլորը նույնն են, ահա և այս պարագայում, բոլոր ԶԼՄները համարյա նույնն են:

Եվ մեղավորը , առաջին հերթին հենց նույն ԶԼՄներն են ու նրանց գովազդատուներն են:

Ռուսական լավ ասացվածք կա.Не спорь с дураком, он задавит тебя опытом, ահա և այստեղ էլ, պետք է միշտ հիշել, որ նոմինալ «Երեկո» օրաթերթը երբևէ չի կարող մրցել Բլոգլուրի հետ, իսկ վերականգնել նախկին մակարդակը արդեն շատ դժվար կլինի:

Ասածս ինչ է : Փորձեք ամբող բազմահազարանոց ֆռենդերի ցուցակից ընտրել տարբեր հայացքներ ունեցող մոտ երեսուն-քառասուն մարդկանց խումբ, ով ժամանակի ընթացքում ապացուցել է որ չի տարածում անորակ, անմակարդակ կամ ապատեղեկատվություն պարոնակող նյութեր, և չնայած գայթակղությունի, շարունակում է հարգել իր ընկերներընթերցողներին:

Այս դեպքում, շատ հանգիստ կապրեք,, քանի որ համոզված եմ, կարդալու եք որակյալ, հետաքրքիր ու կշռադատված հոդվածներ:

Իսկ մնացածը ՞ Դե մնացածները կշարունակեք ուտել ամենօրյա մեդիաաղբը և տարածել այն: Դա երևի իրենց դուր է գալիս, բայց այստեղ մեր ճանապարհները երբեք չեն հատվելու:

Տիգրան Քոչարյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *