Ուստանվկեքը տված են՝ ով սահմանադրության բարեփոխումների օգտին խոսա ՝ վատ մարդ ա, ծախու յա…

6531_original

Ինչքան վատ ա, որ մարդկանց վրա ուստանովկեք են դնում, հոգեբանական բլոկեր տալիս ու էտ վիճակով սկսում բանացնել:

Ու ամենաբարդ գործը պարզելն է թե մարդու բլոկիռովկեքը որտեղ են դրված, դրանից հետո նա դառնում է բացարձակ կառավարելի: Առաջ բարդ էր բավականին, բայց ինչ ֆեյսբուքը մեյդան ընկավ գործը բավականին հեշտացավ :

Վերջին օրինակը, ուստանովկա յա գնում՝ ով սահմանադրության բարեփոխումների օգտին խոսա ՝ վատ մարդ ա, ծախու յա եսիմ ով ա:
Կամ, ով կողմ ա ընկերներիցս շարքից թող դուրս գա : Կամ իմ մոտ կողմից չխոսաք:

Ուստանվկեքը տված են:
Բայց:
Նույն ուստանովկա կամ բլոկ դնողների շրջապատում բավականին շատ մարդ կա ով կամ կողմ է կամ չի կողմնորոշվել դեռ: Ու իրենց բերանը փակելով, կամ գցելով փակուղի հարցը չի լուծվելու: Ավելի վատ, այդ մարդկանց ուղղակի գցում են հակառակ քարոզչության դաշտը:

Մանավանդ երբ ուստանովկեքը տալիս են այնպիսի ոչ միանշանակ ընդունվող գործիչներ , ինչպիսիք Տեր-Պետրոսյանն ու Օսկանյանը:
Քսան հինգ տարի է նույն սխալն է կրկնվում: Ով մեր հետ չի տականք ա պրինցիպով , առանց հասկանալու , ինչի ձեր հետ չի, ինչն ա պատճառը, միգուցե համոզել ա պետք, բացատրել ա պետք : Չվանել:

Հ.Գ. Ես առաջարկած փաթեթին այս տեսքով դեմ եմ: Խորհրդարանականին անցնելու միանշանակ կողմ եմ, բայց այս տեսքով, այս շարադրությամբ և այս կառուցվածքով դեմ եմ: Ընտրիչի ինստիտուտին, առնվազն 101-ի, վարչապետի ընտրության կարգին, քաղաքացիության տալու և այլ շատ դրվագների դեմ եմ:

Դեռ այսքանը:

Հ.Հ.Գ. Նյութի պատվիրատուն Մոլդովական 3-է

Տիգրան Քոչարյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *