Ոչ, պարոնայք, այս մասին ասել է ՀՀ առաջին նախագահը

10440959_1375395369452157_8861013794060381559_n

Էլեկտրոնային լրատվականներից մեկը վերահրատարակել է Լեւոն Տեր-Պետրոսյանի 2007թ. հոկտեմբերի 26-ի ելույթից մի հատված: Ի թիվս բազմաթիվ այլ մեսիջների, առաջին նախագահն անդրադառնում է 1999թ.-ի հոկտեմբերի 27-ից հետո ստեղծված արտաքին վտանգներին: Տեր-Պետրոսյանը մասնավորապես հայտնել էր.
Ես անմիջապես հրապարակեցի մի հայտարարություն՝ կոչ անելով համախմբվել նախագահի շուրջ եւ միասնաբար հաղթահարել ծագած ճգնաժամը։ Տեր-Պետրոսյանը նաև ասել էր.
Գաղտնիք չէ, որ Արցախյան պատերազմում հայկական կողմի ձեռքբերած հաջողությունները մեծապես պայմանավորված էին իշխանության Մութալիբովից — Էլչիբեյին եւ Էլչիբեյից — Ալիեւին անցման շրջանների քաոսային ու գրեթե անիշխանական իրավիճակներով։
Զարմանալի է, որ ՀՀ առաջիին նախագահի կարծիքով, Արցախյան պատերազմում մեր ձեռքբերած հաջողությունները մեծապես պայմանավորված են եղել Ադրբեջանի ներքին խնդիրներով: Այո, թշնամի երկրում առաջացած ներքին խժդժություններն, իհարկե, իրենց դրական ազդեցությունն ունեցել են հաղթանակի հարցում, բայց դրանք որակել, որպես կարևորագույն գործոն, մի փոքր անհասկանալի է:
Միթե Տեր-Պետրոսյանը մոռացել է, որ պատերազմում մեր գլխավոր առավելությունը ոչինչի առաջ չընկրկող զինվոր է եղել` հասարակ հայ մարդը, ով սեփական արյան գնով ժամանակակիցներիս խաղաղություն է պարգևել:
Եթե նման հայտարարություններով հանդես գար մի շարքային վերլուծաբան, կարելի կլիներ ուշադրություն չդարձնել, բայց ոչ, պարոնայք, այս մասին հայտարարում է ՀՀ առաջին նախագահը, ով ղեկավարել է պատերազմի տարիներին:
Կարծում եմ` խորը վերլուծությունների առիթ է տալիս:

Տիգրանուհի Դավթյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *