Բարեգործական ծրագրերը Հայաստանում. ամփոփում

10440959_1375395369452157_8861013794060381559_n
Ցանկացած պետության ներսում խրախուսվում և մեծ կարևորություն է տրվում խոշոր կազմակերպությունների կողմից իրականացվող բարեգործական նշանակություն ունեցող պրոյեկտներին:
Անցյալ տարում Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են մի շարք բարեգործական ծրագրեր:
ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգաման հանձնաժողովը ներկայացրել է միջազգային և հանրապետական կազմակերպությունների կատարած աշխատանքների ցուցակը:
2014 թվականին Հայաստանում այս տեսակ ծրագրեր են իրականացրել 143 կազմակերպություն:
Մասնավորապես, մեծածավալ ծրագրեր են իրականացնում «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը՝ 5.56 մլրդ դրամ, «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամը՝ 4.29 մլրդ դրամ, «Այբ» կրթական հիմնադրամը՝ 2.09 մլրդ դրամ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը՝ 1.89 մլրդ դրամ: 2014թ. ընթացքում հաստատված 244 երկարաժամկետ ծրագրերից 112-ը վերաբերում է շինարարությանը: Մասնավորապես, վերակառուցվել և նորոգվել են 68 ջրագիծ, 30 դպրոց, 18 մանկապարտեզ և 7 բուժհաստատություն:
Ահա այսպիսին է Հայաստանում բարեգործական ծրագրեր իրականացրած կազմակերպությունների պատկերը: Հույս ունենանք, որ նմանօրինակ ծրագրերը ընթացիք տարում կավելանան:

Տիգրանուհի Դավթյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *