Իրական հայացք Արթուր Բաղդասարյանին

20914_1375395476118813_1256167139690504316_n

«Երկրները հարստանում, պետական բյուջեներն աճում են խոշոր, գլոբալ ներդրումային ծրագրերով». ասել է ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը, ապա, կենտրոնանալով Իրանի հետ տարանցիկ ճանապարհ ունենալու խնդրին, ասել է. «Հայաստանի կառավարությունը որևէ գլոբալ ինվեստիցիոն ծրագիր չի իրականացնում և որևէ ծրագրի չի մասնակցում»:

Կառավարությանը քննադատելու մոլուցքը Արթուր Բաղդասարյանի մոտ տեսողական լուրջ խնդիրներ է առաջացրել: Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղարը, որին լրատվամիջոցները ոչ պատահաբար ԱԱԽՔ են անվանել, վստահաբար տեղյակ է Հյուսիս-հարավ միլիարդանոց տարանցիկ ավտոմայրուղու ընթացող շինարարության, Հայաստան-Իրան երկաթուղու շինարարության ծրագրի, Մետաքսի ճանապարհի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին:

Եթե նա խոսեր ավելին անելու անհրաժեշտության մասին, ապա գուցե նրա «հռետորական խոսքը» ինչ որ արժեք ունենար, բայց եթե երկար-բարակ խոսում ես ինչ-որ վիրտուալ ծրագրերի մասին, չնկատելով, չցանկանալով տեսնել իրականում կատարվող աշխատանքը, ապա դա կարելի է ընդամենը անվանել քաղաքական կուրություն:
Հ.Գ. Իտալական ասացվածքը հուշում է. «Երբ ստում ես, հակի՛րճ ձևակերպիր ասելիքդ»:

Տիգրանուհի Դավթյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *