Ու՞մ է պետք բախումներ հրահրել Բաղրամյանում

10440959_1375395369452157_8861013794060381559_n

Բաղրամյան պողոտայում, երեկվա որոշակի անորոշության ֆոնին, գտնվեցին որոշ անհայտ ուժեր, որոնք փորձեցին պղտոր ջրում ձուկ որսալ:
Արդեն ուշ երեկոյան տեղեկատվություն տարածվեց, որ ինչ որ անհայտ անձիք սկսել են ծանուցումներ բաժանել Բաղրամյանում հավաքված ցուցարարներին: Վերջիններս կոչ են անում ոտիկանների հետ շփումները դադարեցնել կամ հասցնել նվազագույնի և շփվել միայն վերբալ մակարդակում:

Ծանուցման մեջ մյուս կետով նշված է. «Հիշեք, որ ոստիկանները ծառայում են իշխանություններին։ Ոստիկանները մեր բարեկամները չեն, նույնիսկ եթե նրանց մեջ կարող են լինել մեր հարազատներից մարդիկ, ուստի պայքարող քաղաքացիները պետք է մեծ հեռավորություն պահեն ոստիկաններից:
Հույս չփայփայեք, որ ոստիկանը կարող է իրենց խնայել և բռնություն չկիրառել:
Հիշեք, ոստիկանությունն ինքն է մշտապես սպառնում, որ ինքը ունի ուժ (բռնություն) կիրառելու լեգիտիմ իրավունք: Նման հայտարարություն անող ոստիկանությունը հաստատում է, որ առաջնորդվում է բռնապետության սկզբունքներով»:
Մի կետով էլ նշվում է, որ ոստիկանների հետ լավագույն վարքականոնը նրանց արհամարհելն է, քաղաքացիների զենքը քաղաքացիական գիտակցությունն ու անհնազանդությունն է։

Ինչպես տեսնում ենք ցուցարարների շարքերում հայտնվել են անհայտ խմբեր, ովքեր ցուցարարներին տրամադրում են ոստիկանների դեմ: Ցանակացած բնագավառում, ցանկացած ոլորտում կան նաև որակապես թույլ մարդիկ: Անկախ այն հանգամանքից, թե նրանք ինչ որակներ ունեն, ու՞մ է պետք, որ այսօր ցուցարարներն ատելությամբ լցվեն ոստիկանության նկատմամբ:
Ակնհայտ է, որ սրանք բախումներ հրահրելու փորձեր են:

Տիգրանուհի Դավթյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *