Civilnet-ը ընդունու՞մ է Ադրբեջանի դիրքորոշումը

10440959_1375395369452157_8861013794060381559_n

Ադրբեջանական քարոզչամեքենան հայտնի է իր էժանագին և մանկամիտ քայլերով: Միայն իրենք կարող էին ՌԴ-ի Կարմիր հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի նկարներից ջնջել հայկական դրոշը, և տեղադրել իրենց պաշտոնական կայքում: Թվում էր թե միայն ադրբեջանական կայքերը կարող են ՀՀ-ի քարտեզը ներկայացնել առանց Ղարաբաղի: Ստացվում է, որ ոչ:

Այսօր civilnet.am-ում կարդացի մի հոդված, որտեղ ՀՀ քարտեզը պակտերված էր առանց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության : Մի պահ թվաց, թե ադրբեջանական կայք եմ մտել: Ինչու նման անպատասխանատու կայքերի պատճառով հնարավորություն տալ թշնամուն խոսել այն մասին, որ հայկական լրատվական ռեսուրսները Ղարաբաղը համարում են Ադրբեջանի մաս:

Կարծում եմ նման հարցերը պետք է հանրային դժգոհության արդյունքում լուծվեն, և ծառայեն որպես նախազգուշացում՝ հաջորդ անգամ ավելի ուշադիր լինելու համար:

Տիգրանուհի Դավթյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *