«Օբիժնիկը» հայտվել է օֆսայտում

10440959_1375395369452157_8861013794060381559_n

Ցանկացած քաղաքական համակարգում` որպես կանոն, բնականոն են քաղաքական որևէ իրադարձությանը նախորդող շրջափուլում որոշակի վերադասավորումները, և այդ գործընթացների էպիկենտրոնում տրամագծորեն հայտնվում է մարդը` տվյալ պարագայում քաղաքական գործիչը: Զարգացող դեմոկրատիայի պայմաններում յուրահտուկ տեղ հատկացվում է, այսպես կոչված, իշխանության չորրորդ ուժին` լրատվամիջոցներին:
ՀՀ-ն, չնայած հետխորհրդային անցնող էտապին, պոստսովետական տարածաշրջանում ունի բավականին առողջ մրցակցային դաշտ` ԶԼՄ-ի ազատ գործունեության համար:

Քաղաքական զարգացումների ընթացքը հանգեցրեց նրան, որ ՀՀ քաղաքական դաշտում գործող ֆիգուրներից ոմանք աստիճանաբար սկսեցին դուրս մնալ ընթացող խաղից՝ լքեցին քաղաքական թատրոնը: Դրանց թվին է դասվում նաև ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

Օսկանյանն իր պաշտոնաթաղությունից հետո ՀՀ քաղաքական դաշտ վերադարձավ իր հետ բերելով «Սիվիլիթաս» հիմնադրամ՝ իր «Սիվիլնեթ» լրատվականով: Լրատվամիջոցը վերջի մի քանի տարիներին սկսեց լայն թափով ինչ-որ պրոյեկտներ ներկայացնել, արևմտյան արժեքների ֆոնի տակ լրատվություն մատուցել:

Վերջին էտապում վերոնշյալ լրատվականը վերածվել է «պլինտուզից» (սրա հայերենը հնարավոր է շատերի համար անհասկանալի լինել) ցածր մակարդակի քաղաքականություն վարող հիմնարկության` զբաղվելով բացահայտ «աբիժնիկությամբ»: Լրատվականը, չգիտես ինչու, և ում վրա զայրացած, զբաղվում է «ցեխ շպրտելու» քաղաքականությամբ, որն ակնհայտորեն նկատելի է դառնում` շեֆի «օֆսայտում» հայտնվելու պատճառով: Իսկ Օսկանյանը շարունակում է դեմքի անհասկանալի արտահայտությամբ ինչ-որ վերլուծություններ անել, և նոր մոտեցումներ երկնել, ըստ իրեն, քաղաքական դաշտն առողջացնելու համար:

Ինչևէ, չփորձելով անտեղի զբաղվել «չլրատվականի» PR-ով, նշենք, որ սրա-նրա դուդուկի տակ երկար պարելը ունենում է հակառակ էֆֆեկտը….

Տիգրանուհի Դավթյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *