Ո՞րն է էներգետիկ համակարգի առողջացման դեղատոմսը

10440959_1375395369452157_8861013794060381559_n
Էներգետիկ ոլորտը ՀՀ տնտեսության ամենակարևորներից մեկն է, որի զարգացումը օրակարգային է: Ոլորտի բացերի կարգավորումը և զարգացումը հնարավոր է կազմակերպել թե՛ ներքին, և թե՛ արտաքին ներդրումների շնորհիվ:
Այսօր տեղի է ունեցել «ՀՀ էներգետիկ համակարգի երկարաժամկետ զարգացման ուղիները» խորագրով ծրագրի շնորհանդեսը: ՀՀ գործադիր մարմնի և ԱՄՆ Միջազգային Զարգացման գործակալության միջև պատրաստվել է մինչև 2036թ. էներգետիկ համակարգի ռազմավարական զարգացման ծրագիր :
Այդ ծրագրի մեջ ներառված են էներգետիկ ռեսուրսների ինտեգրումը ապահովող ենթակառուցվածքների զարգացումը, օգտագործման ռեսուրսը սպառած էլեկտրահաղորդման գծերի, ենթակայանների վերակառուցումը, էներգետիկ անվտանգությունը, ինչպես նաև էլեկտրամատակարարումների հուսալիությունը բարձրացնող այլ միջոցառումներ:
Երկարաժամկետում իրականացվելու են նաև համակարգի ֆինանսական առողջացմանն ուղղված մի շարք միջոցառումներ, որոնք իրենց մեջ ներառում են նաև շուկայի կառուցվածքի և սակագների մեթոդաբանության վերանայումը:
Ներկա պահին իրականացվում են բանակցություններ հնարավոր ներդրողների հետ ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման ծրագիրը իրականացնելու համար:
Բացի դրանից, էներգետիկ համակարգի անվտանգության ապահովման նպատակով շարունակվելու են զարգացնել ատոմային էներգետիկան: Մասնավորապես, այդ նպատակով որոշում է կայացվել 10 տարով երկարաձգել ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետը:

Տիգրանուհի Դավթյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *