«Գենդերային հեղափոխությունը» կտապալեն

10440959_1375395369452157_8861013794060381559_n

Հանրության դատին ներկայացված Սահմանադրության նախագծի 34-րդ հոդվածը սահմանում է ամուսնանալու ազատությունը. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն:
Առաջին հայացքից ժպիտ առաջացնող այս դրույթն իրականում շատ կարևոր խնդիր է լուծում: Թվում է՝ ինչ կա Սահմանադրության ամրագրելու, պարզ է, որ մարդիկ ամուսնանալու իրավունք ունեն:

Սակայն, հաշվի առնելով վերջին տարիներին Եվրոպայում, այսպես կոչված, «գենդերային հեղափոխությունների» ալիքը, որտեղ նույնիսկ մարդկանց սեռը չեն ամրագրում անձնագրում, ավելին՝ նույնասեռականների ամուսնությունը սովորական բնույթ է սկսում կրել, Հայաստանն իր «ՈՉ»-ն է ասում:
Ի դեպ, ոչ վաղ անցյալում, Հայաստանում էլ որոշ խմբեր ցանկանում էին այս թեման նրբորեն քննարկան առարկա դարձնել:

Սահմանադրորեն այս դրույթի ամրագրումը նվազագույնը կանխարգելում է տարբեր կառույցների կողմից, եվրոպական արժեքների անվան տակ, մեր հասարակությանը ոչ հասկանալի գաղափարների ներմուծումը:

Տիգրանուհի Դավթյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *