Խոպանչիներին ՀՀ-ում հարկելու մասին նոր օրենքը իրենից այդքան էլ բարդ բան չի ներկայացնում:
Նոր օրենքի համաձայն պարզապես Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիները, եկամտահարկը մուծելու են ոչ թե ՌԴ գանձարան, այլ Հայաստանի բյուջե:
Փաստացի խոպանչին այս դեպքում չի տուժում, այն գումարը, որը պետք է մուծեին ռուսներին, մուծում են Հայաստանին:
Ամբողջ խառնաշփոթը պարզապես գալիս է նրանից, որ Ազգային Ժողովում քննարկումները միայն ապակողմնորոշում են հանրությանը: Տեսեք, փաստացի սխալ նախագիծը ներկայացնելու արդյունքւմ հասարակությունը ճիշտ չի ընկալել օրենքն ամբողջությամբ: Դա գալիս է թափթփված վիճակից:
Տիգրանուհի Դավթյան, Facebook