ԱԺ չարաճճի ակտիվիստի առեղծվածային «круиз»-ը

10406367_1375394672785560_2651674946268580978_n

Օգոստոսը քաղաքական գործիչների հանգստի ամիսն է: Այս շրջանում գրեթե բոլորը մեկնում են այս կամ այն երկիր հանգստանալու: Հանգստի է մեկնել նաև Ազգային ժողովի ուրախություն ու իշխանությունների ահ ու սարսափ Լևոն Զուրաբյանը:

Տարածված տեղեկությունների համաձայն ՀԱԿ պատգամավորը մեկնել է Թուրքիա: Լրագրողներն այս տեղեկատվությունը փորձել են ճշտել ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանից: Լրագրողների այն հարցին, թե Թուրքիայո՞ւմ է հանգստանում Լևոն Զուրաբյանը, Մուսինյանը, չհերքելով այդ փաստը, պարզապես պատասխանել է. «Նա արձակուրդում է»:

Մուսինյանի պատասխանից բացահայտ երևում է, որ վերջինս ամեն կերպ խուսափում է Զուրաբյանի` Թուրքիայում գտնվելու վերաբերյալ որևէ տեղկատվություն հաղորդել:
Եթե ՀԱԿ մամուլի խոսնակը չի ցանկանում խոսել վերոնշյալ թեմայից, ապա կա 2 տարբերակ` կամ Հայ ազգային կոնգրեսում ամաչում են իրենց պատգամավորի արարքից, կամ էլ կուսակցությունում, մեկը մյուսից տեղյակ չէ: Քանի որ Մուսինյանը փաստացի ոչ հերքել և ոչ էլ հաստատել է տեղեկատվությունը, կարծում եմ ունենք բավարար հիմքեր բացառելու երկրորդ տարբերակը: Թե ինչքա՞ն պետք է կոնգրեսականները փախչեն լրագրողների հարցերից Լևոն կրտսերի պատճառով, դեռ անհայտ է….
Ի դեպ սա առաջին անգամը չէ, որ վերջինս իր գործընկերներին կանգնեցնում է անհարմար իրավիճակի առաջ:

Չի բացառվում նաև, որ Պառլամենտի չարաճճի ակտիվիստը հորդորել է իր գտնվելու վայրի մասին ոչ մի տեղեկություն չհրապարակել:

Դե ինչ… Երևի թե, մինչ մենք այստեղ քննարկում ենք ՀԱԿ խոսնակի մութ պատասխանները, հեռու հեռվում, թուրքական ծովափին պառկած, Զուրաբյան Լևոնը ծրագրում է մարդկության փրկության բանաձևերը:

Տիգրանուհի Դավթյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *