Նաիրիտցիներն ունեն ընտրության հնարավորություն

10406367_1375394672785560_2651674946268580978_n

Նաիրիտի աշխատավարձերի թեման մնում է ՀՀ-ում քննարկվող հարցերի կիզակետում: Այսօր տեղի ունեցած կառավարության նիստում վարչապետը կրկին անդրադարձել է այս հարցին: Քննարկման ընթացքում պարզ է դարձել, որ աշխատավարձերի վճարման ժամանակային շեղումը կապված է որոշ աշխատողների ներկայացրած բողոքների հետ:

Աշխատակիցների մի մասի կողմից եղել են բողոքներ առ այն, որ իրենց աշխատավարձերը սխալ են հաշվարկվել, ինչպես նաև կան մարդիկ, ովքեր պնդում են, որ իրենց վճարվի նաև տուգանքներ ուշացման համար: Այս գործոնների առկայությունն էլ վերահաշվարկի պատճառ է հանդիսանում, ինչն էլ երկարաձգում է գործընթացը:

Փորձելով խնդիրը կարգավորել հնարավորինս ի շահ աշխատակիցների` կառավարությունը առաջարկում է այսօրվանից մեկնարկել փոխհատուցումները` սկսելով նրանցից, ովքեր չունեն որևէ փաստաթղթային խնդիր, իսկ 10-15 օրվա ընթացքում մարել բոլորի պարտքերը: Այս առաջարկը չի գոհացնում որոշ նաիրիտցիների. նրանք ասում են, որ այսպես իրենց պառակտում են:

Այսպիսով ստեղծվում է պարադոքսալ իրավիճակ.
և՛ պահանջում են աշխատավարձերի միասնական մարում, և՛ չեն ուզում սպասել 15 օր, որպեսզի իրենց կոլեգաների բողոքները քննվեն ու լուծում ստանան, որից հետո միասնական կմարվեն բոլորի պարտքերը:

Հուսանք, որ նաիրիտցիները կգան կոնսեսուսի և կներկայացնեն ընդհանուր պահանջ, որը հնարավոր կլինի իրականացնել տեխնիկապես և կբավարարի բոլոր կողմերին:

Տիգրանուհի Դավթյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *