Ուրիխանյանի դիմում-խնդրանքը

10440959_1375395369452157_8861013794060381559_n

Ինչպես հիշում ենք, օրերս ՕԵԿ առաջնորդ Արթոր Բաղդասարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Օրինաց Երկրի վարչության նիստը:
Նիստի ժամանակ հայտարարավել էր, որ մոտ ապագայում կխոսվի «Հայկական վերածնունդ» նոր հասարակական-քաղաքական նախաձեռնության մասին, որին անդամակցության հայտ են ուղղարկել մի շարք կազմակերպություններ և կուսակցություններ:

Իսկ գիտեք, թե ով է դիմել Բաղդասարյանին` «Հայկական վերածնունդին» միանալու համար, դե իհարկե երբեմնի բազմամիլիոնանոց միջոցառումների հաղորդավար, հավաքների ժամամանակ խաղահրապարակներում անուն հայտարարող, բամփ ձայնով երիտասարդ, հայտնի ցենտրիստ Տիգրան Ուրիխանյանը:

Ալյանս կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանն այսօր լրագրողների այն հարցին, թե արդյոք «Ալյանս» կուսակցությունը ևս միանալո՞ւ է այդ նախաձեռնությանը ասել է, որ իրենք միանալու առաջարկ չեն ստացել, իսկ եթե ստանան, անշուշտ դա կքննարկեն. «Նախաձեռնությունը կարծում եմ ողջունելի է, որովհետև ընդդիմադիր դաշտում ցանկացած կոնսոլիդացիա միայն նպաստավոր հանգամանք է»:

Անկեղծ ասած Ուրիխանյանի պատասխանը առաջին հայացքից նման էր «պարզ հարց բարդ պատասխան» հայտնի հոլովակին: Հարկավոր էր ընդամենը պատասխանել` միանալու են թե ոչ:
Իսկ եթե խորանանք բուն բովանդակության մեջ, ապա Ուրիխանյանի դիմում- խնդրանքում մոտավորապես ասվում էր. «Հարգելի պարոն Բաղդասարյան, երբ իմացանք, որ բոլոր կառույցներին նախաձեռնությանը միանալու առաջարկ էիք ուղղարկել, բայց Ալյանսին ոչ, ճիշտն ասած շատ տխրեցինք: Բայց խնդրում եմ ձեզ պարոն Բաղդասրյան, չհաշված այն հանգամանքը, որ ՕԵԿ-ին հավատում են միայն հանգուցյալները, այնումանեյանիվ խնդրում եմ ձեզ ընդունեք ձեր կառույց, շատ ենք խնդրում, մենք պատրաստ ենք դա քննարկել և համոզել մեր մտերիմներին որ ամենաուժեղ կառույցը այսուհետ «Հայկական վերածնունդն» է: Մենք սիրում ենք ձեզ…»:

Զվարճալի է, երբ Բաղդասարյանը կոնսոլիդացիոն գործընթաց է սկսում, բայց ավելի զվարճալի է, որ դրան դիմում է Տիգրան Ուրիխանյանը:

Տիգրանուհի Դավթյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *