Վիզաների կենտրոն, թե սովետական «գաստրոնոմ»

10440959_1375395369452157_8861013794060381559_n

Վերջին շրջանում վիզաների հետ կապված բավականին հաճախ են հնչում բողոքներ ու դժգոհություններ թե՛ քաղաքացիների, և թե՛ տուրիստական ընկերությունների կողմից: Այս ամենի մեղավորության առյուծի չափաբաժինը պատկանում է Երևանում գործող վիզաների կենտրոնին՝ Ինտերստամպ ընկերությանը:

Արդեն տևական ժամանակ է , ինչ այս ընկերությունում առկա խնդիրները ոչ մի կերպ չեն լուծվում: Քաղաքացիների դժգոհույթունները պայմանավորված են մի քանի հանգամանաքով: Նախ անծայրածիր հերթերը, որոնք չեն կարգավորվում որևէ կերպ: Պետք է փաստենք, որ նամանավանդ այս եղանակին ճիշտ չէ քաղաքացուն հերթագրել ժամը 12-ին և սպասացնել մինչև 15.00-ն:

Քաղաքացիների դժգոհության մյուս պատճառը հավելյալ գանձվող 12 հազար դրամն է: Քաղաքացիները վիզա ստանալու ծառայության դիմաց, բացի վիզայի համար սահմանված հյուպատոսական ծախսերից, Ինտերստամպ միջնորդ կազմակերպությունը քաղաքացուց գանձում է լրացուցիչ 12 հազար դրամ: Էլ չենք խոսում վիզաների կենտրոնի սպասարկման որակից:

Այս հարցով զբաղվում է տեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Ինչպես գիտենք ՏՄՊՊՀ-ն վարույթ է հարուցել Երևանում գործող վիզաների կենտրոնի գործունեության հետ կապված: Արդեն այս շաբաթ՝ հինգշաբթի օրը, հանձնաժողովը կհրապարակի իր ուսումնասիրութունների արդյունքները:

Վիզաների կենտրոնի տնօրինույթունը պարտավոր է արագորեն կարգավորել իր ընկերության ներսում առկա բոլոր խնդիրները: Բացի դա պետք է հասկանալ, թե ով է վերահսկում նման գործունեություն իրականցնող ընկերություններին:

Հ.Գ Անկեղծ ասած Վիզաների կենտրոնը հիշեցնում է սովետական «գաստրոնոմի», որտեղ անվերջ հերթեր են, իսկ «ապրանքներն» էլ հավելյալ թանկ:

Տիգրանուհի Դավթյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *