«Ոչ»-ի շտաբին՝ տղերք լրջանալու ժամանակն է

10440959_1375395369452157_8861013794060381559_n

«Ոչ»-ի շտաբը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Ապարանում ռեալիթի շոուի հանդիպմանը ներկա գտնվելն ու քաղաքացիներին սոցիալական հարցերով խոստումներ տալը խախտել է շոուի հավասարության սկզբունքը:
Առաջին բանը, որը կարող է մարդու մտքով անցել հետևյալն է՝ մարդ ինչքան պարապ պետք է լինի, որ վարչապետի կամ մեկ այլ պաշտոնյայի նախորոք կազմակերպված կամ հընթացս ուղիղ եթերում հայտնելը դարձնի շտաբի հայտարարության առարկա:

Նույնիսկ անիմաստ էլ է քննարկել, թե բովանդակային առումով ՀԱԿ-ն ինչ է ուզում ասել, ինչ սկզբունք է խախտվել (եթե իհարկե խախտվել է), փաստ է, որ 3 օր առաջ տեղի ունեցած միջադեպին «ՈՉ»-ը արձագանքում է շատ «օպերատիվ»… տղերք լրջանալու ժամանակն է:
«Ոչ»-ի շտաբում պետք է վերջապես գիտակցեն, որ իրենց անբովանդակ հայտարարություններով անհետաքրքիր են դարձել:

Ի դեպ, նույն «Ոչ»-ի շտաբի տարբեր ներկայացուցիչներ «կրկեսի վերածելու փորձ» էին անվանում ռեալիթի շոուն, ինչի հանրակր սկսեցին գործընթացին «լուրջ մոտեցում դրսևորել»:
Իրականում «Ոչ»-ի շտաբն է իր քայլերով, հայտարարություններով գործընթացը վերածում է կրկեսի, ուրիշ ոչինչ: Փոխանակ մտածեն, թե ընտրատեղամասերում ինչպես փորձված, վստահելի մարդիկ ներդնեն, ինչն ի դեպ, նրանց օրենքով է տրվում, դրել են ինչ-որ պրիմիտիվ խաղերի մեջ են մտել:

Տիգրանուհի Դավթյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *