Երիցյանի հետույքը Բագրատյանի ուշադրության կենտրոնում

10406367_1375394672785560_2651674946268580978_n

Ազգային ժողովի գրեթե ոչ մի նստաշրջան չի անցնում առանց «գլուխգործոցների»: Բագրատյան-ԿԲ նախագահի տեղակալ «բլիժնի բոյը» հավակնում է ընդգրվել այս նստաշրջանի հումորների հիթ շքերթում:

Այսօր ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը Կենտրոնական բանկի դրամավարկային ծրագրի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ հայտնվել էր ոչ նախանձելի իրավիճակում: Բանն այն է, որ Երիցյանը ընկել էր Բագրատյանի «տնտեսագիտական սարդոստայնի» մեջ: Բագրատյանը ԱԺ դահլիճի պատերը ցնցում էր իր հերթական խրթին վերլուծություններով, որոնք պարուրված էին տնտեսագիտական բարդ տերմինալոգիայով: Դե իսկ ԱԺ-ում հավաքավածներն էլ Բագրատյանի խոսքը լսում էին այնպես, ինչպես շարքային բրուտը կլսեր քվանտային ֆիզիկայի տեսությունը:

Երիցյանի խոսքերն ու առաջարկած մեխանիզմներն այնպես էին բարկացրել նախկին վարչապետին, որ վերջինս առիթը բաց չթողեց երեսով խփել իր կողմից՝ Երիցյանին և Վաչե Գաբրիելյանի Բոստոնում վերապատրաստման ուղարկելը: «Երիտասարդ, ժամանակին ես համաձայնություն եմ տվել, որ քեզ ու Վաչե Գաբրիելյանին ուղարկեն Բոստոն՝ վալյուտային ֆոնդ սովորելու: Մի հատ ձեզ հաշիվ տվեք՝ ինչ եք խոսում»:

Բագրատյանի աչքից չէր վրիպել նաև Երիցյանի հետույքը: Ըստ նախկին վարչապետի ԿԲ-ն անգործության է մատնված:.« Ձեր հետույքը տաք աթոռ է գտել, չեք ուզում այն իրար տաք, աշխատեք, ձեզ ինչի՞ ենք պահում, էսօր խոշոր բիզնեսն էլ է կործանվում»:

Հույս ունեմ, որ ԱԺ «բոցերի» շարքը այս նստաշրջանում այսքանով չեն ավարտվի: Այս «ազգանվեր» կառույցի ներսում հավաքված անորոշ ու հարցական հայացքներով մարդիկ ջանք չեն խնայում օր ու գիշեր աշխատել և նոր հումորային մանրապատումներ հանձնել հեռուստադիտողների դատին:

Տիգրանուհի Դավթյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *