Ժառանգության ուշքն ու միտքը գրանտն է

10440959_1375395369452157_8861013794060381559_n

Սահմանադրական բարեփոխումների թեման շարունակում է մնալ քաղաքական դաշտի օրակարգի թոփ հարցը:
Այս օրերին քաղաքական կառույցներն ակտիվ քննարկումներ ու խորհրդակցություններ են ունենում Բաղրամյան 26-ում՝ նոր Սահմանադրության մի շարք խնդրահարույց կետերի վերաբերյալ:

Ինչ խոսք, ուշագրավ է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի մտահոգությունները Սահմանադրության կետերի վերաբերյալ:
Հայտնի 204-րդ հոդվածը, որի համաձայն վերպետական միջազգային կազմակերպություններին Հայաստանի անդամակցությունն ու Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով, ըստ Արմեն Մարտիրոսյանի ամենաանընդունելի կետն է նոր Սահմանադրությունում: Այդ ձևակերպման հետևում Մարտիրոսյանը տեսնում է տարածքային ամբողջականության կորստի վտանգ:

«Ժառանգության» փոխնախագահի կարծիքով ՀՀ-ն պատրաստվում է գումարի դիմաց տարածք զիջել. «Իբրև թե խաղաղասիրական ինչ-որ մի պլան, որտեղ Հայաստանը իր տարածքներից մի մասը զիջում է, բայց դրա փոխարեն մեծ ներդրումներ է ստանում, գրանտներ է ստանում։ Երկրորդ տարբերակով՝ արդեն իշխանություններին երևի թե ասել են, որ տարածքային կորուստ է ունենալու Հայաստանը, ուստի պատասխանատվությունը փորձելու են գցել ժողովրդի վրա»

Նախ վերպետական կառույցներին անդամակցելու վերաբերյալ:
Հայաստանի ԵԱՏՄ անդամակցության ժամանակաշրջանում, բազմիցս հնչում էին դժգոհություններ, թե իշխանությունները, հաշվի չառնելով հասարակության կարծիքն, ընդգրկվում են անհասկանալի կառույցներում:
Փաստացի, նոր Սահմանադրության 204-րդ հոդվածը կարգավորում է հենց այս խնդիրը: Այսինքն, հանրությունն ինքն է որոշում, օրինակի համար, լինել ԵԱՏՄ անդամ, թե ոչ:

Այդ ժամանակ, նման դժգոհություններ հնչում էին նաև «Ժառանգության» անդամների կողմից: Վերջիններս պնդում էին, որ հասարակությունը դեմ է Եվրասիական տնտեսական միությանն անդամացելուն: Եթե իրոք այդպես էր, ապա հարց է առաջանում, չե՞ք կարծում, որ եթե գործող Սահամանդրության մեջ ամրագրված լիներ սույն օրենքը, ապա դուք ստիպված չէիք լինի լրացուցիչ էներգիա ծախսել և իշխանություններին պարտադրել հաշվի նստել հանրության կարծիքի հետ:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի Մարտիրոսյանի հետևյալ միտքը «Հայաստանը իր տարածքներից մի մասը զիջում է, բայց դրա փոխարեն մեծ ներդրումներ է ստանում, գրանտներ է ստանում»։ Ինչպես հասկանում եմ, «Ժառանգության» անդամների ուշքն ու միտքը միայն գումարն ու գրանտն է: Միայն «Ժառանգությունը» կարող էր մտածել, որ կարելի է տարածք զիջել գրանտի դիմաց:
Սա բավականին լուրջ մեղադրանք է, որը Մարտիրոսյանը դժվար, թե կարողանա հիմնավորել:
Այն ժամանակ, երբ այդ մարդիկ արյուն էին թափում տարածքների ազատգրման համար, հետաքրքիր է, որտե՞ղ էր Մարտիրոսյանը: Հիմա էլ կանգնել ու ասում է, թե կհանեն հողը փողի դիմաց կտան:

Հարգելիս, հասկանում ենք, որ մտահոգված եք 2017 թվականի ընտրություններով, հասկանում ենք, որ էլեկտորատի մեծ խնդիր ունեք, բայց ընդիմադիր կեցվածքն ընդգծելու համար կարելի է ավելի լուրջ և փաստարկված խոսել: Ի վերջո, Սահմանադրությունը Րաֆֆու հացադուլը չէ՝ պետք չէ այս հարցին մատների արանքով նայել:

Տիգրանուհի Դավթյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *