Զուրաբյանի անադեկվատ հայտարարություններից

10440959_1375395369452157_8861013794060381559_n

Այսօր տեղի ԱԺ-ում տեղի ունեցած խորհրդարանական բրիֆինգների ժամանակ Լևոն Զուրաբյանը կրկին փայլել է իր «մտքի գոհարներով»: Զուրաբյանը հայտարարել է, որ իրենք «ոչ» են ասում սահմանադրական փոփոխություներին և հավելել, որ փաստեր կան, թե Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը կաշառել է Վենետիկի հանձնաժողովին: Զուրաբյանը նշել է, որ ակնհայտ խախտումներ կան և իրենք պատրաստվում են միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել այդ հանգամանքի վրա:

Նկատենք, որ վերջին շրջանում, Զուրաբյանը հանդես էր եկել մեկ այլ «հանճարեղ» հայտարարությամբ ևս, այս անգամ արդեն ԵԽԽՎ լիագումար նիստի ժամանակ: Իր ելույթի ընթացքում Զուրաբյանը քննադատել էր ՀՀ իշխանություններին և նշել, որ նրանք Հայաստանում փոխում են Սահամանդրությունը, որպեսզի վերարտադրվեն: Պատգամավորը շատ կոպիտ արտահայտություններ է օգտագործել իշխանությունների հասցեին, որից հետո Ադրբեջանի պատվիրակության անդամները հոտնկայս ծափահարել էին նրան: Իհարկե դրանից հետո
Զուրաբյանն իրեն վատ էր զգացել, բայց գնացքն արդեն գնացել էր:

Հարկ է նկատել, որ Զուրաբյանի անադեկվատ պահվածքն ու անպատասխանատու հայտարարություններն արդեն աբսուրդի են հասնում: Փաստեր ունենալու դեպքում Զուրաբյանը պարտավոր է դիմել համապատասխան ատյաններին: Հակառակ դեպքում միջազգային կառույցների հասցեին նմանատիպ անհիմն մեղադրանքներ ներկայացնելը չի կարող անպատիժ ու անհետևանք մնալ:
Հ.Գ. Զուրաբյանի համար դաս չեն լինում անգամ սեփական խայտառակ հայտարարությունները, որից հետո նա ստիպված է լինում կախել գլուխը:

Տիգրանուհի Դավթյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *