Սգո սրահների նոր չափորոշիչների մասին

10440959_1375395369452157_8861013794060381559_n
Երևի թե բոլորս կարող ենք փաստել, որ հոգեհանգիստի արարողությունները սգո սրահներում անցկացնելը դառնում է նոր «մշակույթ»: Թերևս պատճառն այն է, որ գրեթե բոլոր փակված խաղատները վերածվեցին սգո սրահների:
Ավելին, եղան մարդիկ, ովքեր իրենց առանձնատունը վերածեցին սգո սրահի, քանի որ դրանից, մեկ օրում կարելի է 100-300 հազար դրամ գումար վաստակել: Բայց, «սովորության համաձայն», ինչպես հաճախ պատահում է Հայաստանում, դրանք նույնպես անցան բոլոր սահմանները: Սգո սրահները բացվեցին բնակելի թաղամասերում, որի հետևանքով խաթարվում էր տեղի բնակչության անդորրը: Համաձայնեք, որ ամեն օր թաղման թափոր ու սգացող մարդիկ տեսնելը մեղմ ասած հաճելի չէ, էլ չեմ ասում, թե երեխաներն ու առհասարակ զգացմունքային մարդիկ ի՜նչ սթրես են ապրում ամեն անգամ ողբացող մարդկանց տեսնելուց:
Այս խնդրով շատ բնակիչներ էին դիմել համապատասխան գերատեսչություններին, որի արդյունքում էլ նախորդ տարվա ամռանը փակվեցին մի շարք սգո սրահներ` հստակ չափորոշիչներին համապատասխանելու դեպքում կրկին աշխատելու պայմանով: Ճիշտ է, շատ ու շատ սգո սրահների սեփականատերեր բողոքում են, թե ամեն օր իրենք վնասներ են կրում չաշխատելու պատճառով: Այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք նրանք գոնե մտքի ծայրով երբևիցե մտածել են, թե ինչքան անհարմարություն են պատճառում իրենց կառույցների հարևանությամբ բնակվող մարդկանց, թե՞ իրենց գումարը վեր են դասում ամեն ինչից ու բոլորից:
Այս ամենը հաշվի առնելով, կարելի է փաստել, որ նոր ու խիստ չափորոշիչների ներդրումը պարտադիր է:

Տիգրանուհի Դավթյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *