Գագիկ Ծառուկյանը սոցիալական աջակցություն է տրամադրել Կոտայքի և Տավուշի մարզի բնակիչներին (տեսանյութեր)

timthumb

«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն արդեն մի քանի օր է, ինչ հանրապետության ամբողջ տարածքում սկսել է տոնական միջոցառումների շարք:

Ձմեռ պապիներն ու ձյունանուշները հազարավոր նվերներ են տարել սահմանամերձ գյուղեր:

Հանդիպումների ժամանակ Գագիկ Ծառուկյանը հանձնարարել է հատկապես մեծ ուշադրություն դարձնել սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին:

Բացի Տավուշի մարզ ուղարկված նվերներից աջակցություն է ցուցաբերվել նաև Կոտայքի մարզի ավելի քան հիսուն համայնքների տասնյակ հազարավոր բնակիչների:

Ուշադրության կենտրոնում ոչ միայն հասարակության խոցելի խմբերն են, այլևˋ մարզի սոցիալապես անապահով բոլոր ընտանիքները: Նրանց խնդիրներին Գագիկ Ծառուկյանն անձամբ է ծանոթանում մարզի տարբեր համայնքներ կատարած պարբերական այցելությունների ժամանակ:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *