Ծառուկյանն իր խոսքի տերը եղավ

timthumb

Բնականաբար, հանրային դեմքերի գործն ու խոսքը խոշորացույցի տակ է, այդ թվում Գագիկ Ծառուկյանի ազդեցության տեր մարդկանց, որոնց մասին բազմաթիվ լեգենդներ են հյուսվում, վերլուծություններ են արվում, ու դա բնական է:

Սակայն անառողջ է որոշ վերլուծաբանների ու լրատվականների կողմից ձվի մեջ մազ փնտրելու մարմաջը, երբ մտացածին լուրերի ու կեղծ տեղեկատվության միջոցով փորձում են խեղաթյուրել իրականությունը և մարդկանց խոսքի ու գործի տարբերություններ հորինել: ԺամանակինԾառուկյանը հայտարարեց՝ ես որոշում եմ կայացրել՝ այլևս չզբաղվել ակտիվ քաղաքականությամբ, ու այդ միտքը շարունակում է շատերին հանգիստ չտալ:

Իր խոստմանը համաձայն՝ Ծառուկյանը չմասնակցեց նաև Սահմանադրական փոփոխությունների գործընթացին: Չնայած այդ փաստին՝ ոմանք շարունակում են ծառուկյանական հետք փնտրել հանրաքվեում՝ չնայած այն հանգամանքին, որ թե´ Ծառուկյանի ազդեցության գոտի համարվող Աբովյանում, թե´ Կոտայքի մարզում՝ ընդհանրապես, «ոչ»-ը բազմաթիվ տեղերում հաղթել է կամ մեծ թվով քվեներ ստացել: Ավելին, Առինջի մշակույթի տանը տեղակայված ընտրատեղամասում «այո»-ի օգտին արձանագրվել է 170 ձայն, իսկ «ոչ»-ի օգտին՝ 184 ձայն:

Իսկ իրականությունը հետևյալն է. Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին: Նույնիսկ՝ տևական ժամանակ արտերկրում է եղել՝ արդեն իսկնախապատրաստական շրջանից: Այնպես որ՝ մարդն իր տված խոստումը կատարել է:

Եվ եթե նրա ազդեցությունից սարսափահար մարդիկ, անգամ նրա բացակայությունից օգտվելով,չկարողացան իրենց համար ցանկալի արդյունքներ արձանագրել, ապա դա ոչ թե մեր, այլ նրանց վերլուծելու խնդիրն է:

Այլոց պախարակելով՝ սեփական վարկանիշը բարձրացնելու փորձերը, ինչ խոսք, ծիծաղ են առաջացնում:

Արամ Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *