«Նոյ 30» և «Նոյ 50» տարի հնեցմամբ կոնյակների շնորհանդեսը (տեսանյութ)

10013633_999582506815893_1375487123_nՊահպանել հին ավանդույթներն ու նվաճել նոր բարձունքներ: Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու կոմբինատը շարունակում է հայկական լեգենդար կոնյակի հաղթարշավը: Սպասված իրադարձություն ազնվագույն խմիչքի երկրպագուների համար:

Այսօրվանից 139-ամյա պատմական կոմբինատն աշխարհին ներկայացնում է իր նոր գլուխգործոցները՝ «Նոյ 30» և «Նոյ 50» տարի հնեցմամբ կոնյակները, որոնք իրենց շքեղությամբ աչք են շոյում առաջին իսկ ակնթարթից, հետայսու զբաղեցնելու են աշխարհի լավագույն խմիչքների առաջին հորիզոնականը:

Շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Հայաստանում հավատարմագրված դեսպաններ, մշակութի երախտավորներ, գործարար աշխարհի ներկայացուցիչներ ու ոչ միայն: Նշանակալից առիթը մեր երկիր է բերել հարյուրավոր հյուրերի աշխարհի 30 երկրից:

Կոնյակի առաջին շիշը բացելու պատիվը վերապահված է եղել «Արարատ» գինու, կոնյակի, օղու կոմբինատի սեփականատեր Գագիկ Ծառուկյանին:

Մանրամասները՝ տեսանյութում.

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *