Հերթը մշակույթինն է…

1

Հազարամյակներ ի վեր մշակույթը հանդիսացել է այն կարևորագույն միջոցը, որի միջոցով մարդկությունն արտահայտել է սեփական հոգու խոհերն ու արտացոլել այն արժեհամակարգը, որի կրողն է հանդիսացել ինքը: Հայերս, ինչպես հայտնի է, աշխարհին առավելապես հայտնի ենք ոչ այնքան որպես ավեր ու ավար բերող, նվաճող ազգ, որքանստեղծարար ու աշխարհին մշակութային այնպիսի արժեքներ տված ժողովուրդ, որով կարող է պարծենալ ցանկացածը, ով իրեն համարում է քաղաքակրթություն կրող, արժեհամակարգ ունեցող մեկը:

Ավա՜ղ, հատկապես վերջին տասնամյակներում, երբ 3-րդ հանրապետությունը ստիպված էր դիմակայել բազում փորձությունների ու մարտահրավերների, հատկապես բավական լուրջ հետընթաց ապրեց երկրի մշակութային կյանքը, որի պատճառը, թերևս, ոչ թե այն էր, որ ասենք հայ ժողովրդի արգանդը չորացել էր ու այլևս ընդունակ չէր տաղանդավոր մշակութային գործիչներ լույս աշխարհ բերել, այլ ֆինանսավորումը, ներդրումների պակասը:

Ցավով պետք է ամրագրենք, որ այս բացասական երևույթը շարունակվում է մինչ օրս ու մշակույթի ոլորտը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, կարիք է զգում հավելյալ ներդրումների ու, ինչու ոչ, ազգային բարերարների հովանավորչության:

Գագիկ Ծառուկյանի՝ ազգանպաստ գործունեության ու մարդասիրական սկզբունքների մասին երկար-բարակ խոսելը, թերևս, ավելորդ է. այդ ամենի մասին գիտի յուրաքանչյուր հայորդի, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի:

Այն, որ Ծառուկյանը ժողովրդի շրջանում առավելապես հայտնի է որպես հայկական սպորտը հովանավորող ազգային բարերար ու սոցիալական նշանակության մի շարք բարեգործական ծրագրեր կյանքի կոչած գործիչ, որի հովանու ներքո հատկապես վերջին տարիներին մեծ ձեռքբերումների է կարողացել հասնել մեր սպորտը, ամենևին էլ հիմք չի տալիս ենթադրելու, թե նրա գործունեությունը սահմանափակվում է վերը նշվածներով. մշակույթը ևս մշտապես Ծառուկյանի ուշադրության կենտրոնում է եղել:

Այսպես՝ ազգային բարերարը Երևանի Թատրոնի և Կինոյի պետական ինստիտուտի Նիկոլայ Ծատուրյանի արվեստանոցի սաների հետ ունեցած իր վերջին հանդիպմանը, շնորհավորելով նրանց Հայաստանը պատվով ներկայացնելու առթիվ, պատրաստակամություն է հայտնել ապագայում ևս մշտապես օժանդակել այն ծրագրերին, որոնք ճանաչում կբերեն մեր երկրին: Գագիկ Ծառուկյանի բարեգործական հիմնադրամի աջակցությամբ արվեստանոցի սաները վերջերս մասնակցել էին Սոչիում անցկացված «Пространство юных» ամենամյա միջազգային փառատոնին և հաղթող ճանաչվել միանգամից 5 անվանակարգում: Ի դեպ, մեծ բարեգործը խոստացել է նաև 15 միլիոն դրամհատկացնել՝ այս տարի անցկացվելիք Շեքսպիրյան միջազգային փառատոնին հեղինակավոր թատերախմբերի՝ Հայաստան հրավիրելու համար:

Կասկած չկա, ինչպես սպորտում, այնպես էլ այլևս մշակույթում հաջողությունը մշտապես ուղեկցելու է Հայաստանին, քանի որ, ինչպես կյանքն է ապացուցում, երբ մի ոլորտով սկսում է զբաղվել անձամբ Ծառուկյանը, այն անխուսափելիորեն վերելք է ապրում: Ակնհայտ է, որ սպորտից հետո հերթը մշակույթինն է՝ աշխարհով մեկ հանրահռչակելու հայի հոգու գեղեցկությունն ու ի ցույց դնելու ներքին ոգեղենությունը, մի բան, որի կարիքն այնքան շատ է զգում ժամանակակից աշխարհը:

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

LURER.com

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *