Անհավանական ձեռքբերումների ակունքներում…

ԳԾ

Հայտնի է, որ աշխարհում առավելագույնս հանրայնացված սպորտաձևերը թիմայիններն են՝ ֆուտբոլ, բասկետբոլ, հոկեյ և այլն: Սովորաբար ընդունված է կարծել, որ Հայաստանն, ունենալով փայլուն սպորտային ավանդույթներ բոլոր ասպարեզներում, այնուամենայնիվ, հիմնականում կարողացել է աչքի ընկնել այն սպորտաձևերում, որոնք առավելապես անհատական ձևաչափի են, ինչը որոշ վերլուծաբաններ անգամ կապել են մեր մենթալիտետային նրբերանգների հետ՝ համարելով անհատական սպորտաձևերն հայերիս առավել հոգեհարազատ, առավել մոտ գտնվող:

Համաձայնե՛ք, սակայն, այն, ինչ արեցին օրերս մեր տղաները Մոլդովայում, ոչ մի կերպ չի կարող տեղավորվել վերն ասվածի տրամաբանական շրջանակից ներս. այստեղ ընթացող բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոնի կոչումն այլևս մեր երկրի հավաքականինն է: Այս աննախադեպ նվաճման շնորհիվ մերոնք իրավունք են նվաճել՝ հաջորդ մրցաշրջանում մասնակցելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ընտրական մրցաշարին:

Երբ փորձում ես հասկանալ Հայաստանի՝ բասկետբոլի ասպարեզում ունեցած այս ֆանտաստիկ ձեռքբերման իրական դրդապատճառներն, առաջին բանը, որի վրա ակամա կենտրոնանում է ուշադրությունդ, Հայաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավար, մեծանուն գործարար-բարերար Գագիկ Ծառուկյանի՝ Հայաստանում բասկետբոլի զարգացման ուղղությամբ կատարած տիտանական աշխատանքն է, ոլորտում կատարած ներդրումներն ու կառավարման այն ճշգրիտ մոդելը, որի շնորհիվ ՀԱՕԿ նախագահը կարողացել է հայկական սպորտը բարձրացնել զարգացման մի նոր, աննախադեպ մակարդակի:

Շնորհիվ Ծառուկյանի սկզբունքային մոտեցման՝ նրա կողմից հայկական սպորտում և, մասնավորապես, նույն բասկետբոլի ասպարեզում ենթակառուցվածքների զարգացման, մարզադպրոցների ու մարզաբազաների կայացման համար անհրաժեշտ ներդրումների ապահովման՝ հնարավոր դարձավ այն, ինչի պտուղներն այժմ քաղում ենք ազգովի, բոլորս՝ մեր գրանցած սենսացիոն հաղթանակների, իրական ձեռքբերումների ու համաշխարհային համբավի տեսքով:

Ոչ մի կասկած այն բանում, որ մեր սպորտային հաջողություններն այլևս անկասելի բնույթ են ստացել, որևէ մեկի մոտ լինել չի կարող. բոլոր այն սպորտաձերում, որոնք գտնվում են մեծ բարերարի հոգածության ու անմիջական հովանավորության ներքո, մեր մարզիկները հասնում են այնպիսի ձեռքբերումների ու նվաճումների, որ նախկինում երբեք ու ոչ մի պարագայում որևէ մարդու մտքով անգամ չեր կարող անցնել, ինչը ոչ թե պատահականություն է, այլ բնական օրինաչափություն, քանի որ ապացուցված է, եթե ցանկանում ես մի բանում հասնել արդյունքի, պետք է ներդնես նախ ինքնդ քեզ, նվիրվես գործին ամբողջապես ու անմնացորդ՝ փառքի ուղիով առաջնորդելով բոլոր նրանց, ովքեր կհետևեն քեզ…

Դավիթ ԲԱԲԱՆՈՎ

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *