Հաջող մասնակցություն և օլիմպիական ոսկի. ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մաղթանքը` Ռիո մեկնող օլիմպիականներին (տեսանյութ)

ԳԾ
Մրցատեղի մեկնելուց առաջ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ընդունեց Խաղերին մասնակցող մարզիկներին և մարզիչներին: Ողջունելով ներկաներին ՀԱՕԿ նախագահը մասնավորապես ասաց. «Հարգելի մարզիկներ և մարզիչներ: Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ’ կատարած աշխատանքի և մեծ նվիրումի համար: Սա թիմային աշխատանքի արդյունք է: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ մենք ներկայանում ենք 33 մարզիկով: Սա հրաշալի արդյունք է: Ազգը ձեզանից հաղթանակներ է սպասում: Առաջին հերթին դուք ձեր երկրի և հայրենիքի համար եք հաղթելու: Ձեր կողքին ենք լինելու և աջակցելու ենք ամեն ինչով: Հասունացել է Օլիմպիական խաղերում ոսկե մեդալ նվաճելու պահը: Մենք շատ երկար ենք սպասել բաղձալի ոսկուն: Հաջողություն եմ մաղթում բոլորիդ, բարի ճանապարհ և Աստված ձեզ պահապան »:

Հանդիպման ընթացում հավաքականի մարզիչները շնորհակալություն հայտնեցին ՀԱՕԿ նախագահին’ հայկական սպորտին աջակցելու և սատարելու համար: Հայաստանի մարզական պատվիրակության ղեկավար Դերենիկ Գաբրիելյանը ներկայացրեց մինչ այս կատարած աշխատանքը և պատմեց Ռիոյում սպասվելիք իրադարձությունների մասին:

Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը բաղկացած է 72 ադամներից: Այա մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *