Հասարակությունը միշտ էլ ի զորու է գնահատել մնայուն արժեքները և դրանց ստեղծողների աշխատանքը

timthumb

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողի հետ զրույցում օրեր առաջ նշել էր, թե առաջիկայում օրենսդրական նախաձեռնություն են անելու, որպեսզի խիստ պատժամիջոցներ կիրառվեն անավարտ կիսակառույցներն ավարտին չհասցնելու համար: Ինձ անհայտ պատճառներով լրագրողը բարձրացրեց քաղաքում առկա կիսակառույցներիցերկուսի հարցը, որոնք ըստ հրապարակումների, պատկանում են «Մուլտի գրուպ» կոնցեռնի նախագահ Գագիկ Ծառուկյանին: Դրանցից մեկը՝հսկայական սպորտային համալիր է, որը գտնվում է օղակաձև այգում՝ Թեքեյան մշակութային տան անմիջական հարևանությամբ, իսկ մյուսը գտնվում է Աբովյան 5/5 հասցեում՝ «Մոսկվա» կինոթատրոնի հարևանությամբ:

Իհարկե, կասկած անգամ չունենալով, որ Գագիկ Ծառուկյանը երբևիցե չի կարող կիսատ գործ թողնել, այնուամենայնիվ, եղանք սպորտային համալիրի շինհրապարակում, որտեղ ականատես դարձանք այն բանին, որ աշխատանքներն ընթանում են ամբողջ ծավալով, ավելին՝ հաշվի չառնելով ձմռան խստաշունչ պայմանները՝ վարպետներն ու բանվորներն աշխատում են ուժերի գերլարումով, որպեսզի այդ կառույցի շինարարությունն օր առաջ ավարտվի և կառույցը ծառայի իր վսեմ նպատակին:

Ստորև ներկայացված ֆոտոշարքը հիանալի կերպով ի ցույց է դնում այն ահռելի աշխատանքը, որը կատարվում է ներկա պահին՝ միաժամանակ բոլոր՝ թե՛ շինարարության, թե՛ ներքին հարդարման, թե՛ կառուցապատման և թե՛ այլ ուղղություններով: Շուրջ հարյուր մարդ մի բռունցք դարձած ջանք չի խնայում սեփական աշխատանքը բարձր մակարդակով կատարելու համար՝ առանց դույզն ինչ հապաղելու:

Ըստ էության այստեղ խոսք է գնում ոչ թե անավարտ, այլ ընթացող շինարարության մասին, ինչը հասարակության որոշ՝ ձվի մեջ մազ փնտրող հատվածի համար ինքնահաստատվելու և սեփական «փայլուն գոհարներն» ի ցույց դնելու բացառիկ առիթ է:

Այն, որ ոմանք ամեն կերպ փորձում են Գագիկ Ծառուկյանի անվան շուրջ ինտրիգներ հյուսել՝ դա իրենց ու իրենց պատվիրատուների խնդիրն է: Բայց ուշադրություն դարձրեք, մարդիկ որքան չար և չկամ պետք է լինեն, որ պախարակեն հսկայական մարզական համալիրի շինարարությունը, համալիր, որն առաջին հերթին մատաղ սերնդի ու հենց այդ վայրահաչողների երեխաների համար է կառուցվում:

Հասկանալի է, չէ՞, խոսքը հյուրանոցի, սաունայի կամ քյաբաբնոցի շինարարության մասին չէ, այլգերժամանակակից, հսկայական մարզահամալիրի, որը ծառայելու է ոչ թե մեկ խմբի կամ անհատի կարիքների համար, այլև մեր ամբողջ ժողովրդի սեփականությունն է դառնալու: Պետության համար մնայուն արժեքներ և ամբողջ ժողովրդին պիտանի կառույցներ ստեղծելը, խրախուսվելու և դրվատվելու փոխարեն, քարկոծվում է: Փորձ է արվում շինծու և իրականությունից հեռու փաստարկների հիման վրա ստվերել կատարված ահռելի ներդրումը մեր պետության և հասարակության համար: Պետք է փաստել, որ հասարակությունը միշտ էլ ի զորու է գնահատել մնայուն արժեքները և դրանց ստեղծողների աշխատանքը՝ անկախ վայրահաչողների քանակից: 

Հավատացած եղեք, այդ չարախոսներն ու ֆեյսբուքյան «ազնիվները» կյանքում ծառ անգամ չեն տնկել, քարը քարին չեն դրել, և ընդհանրապես, իրենցից արժեք չեն ներկայացնում:

Դա ինձ հիշեցնում է Մոսկայի հայտնի առակը… Երևի, հիմա այդպիսի մարդկանց ինքնադրսևորվելու ժամանակն է: Նրանք պարտադիր պետք է հաչան, որ իրենց ասեն՝ դու լավն ես, հզոր ես

Արամ Հակոբյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *