ԱՄՆ-ն կարծես թե ծաղրում է 1,5 միլիոն նահատակների հիշատակը…

164554_115163408553426_4134268_n
Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ին անհրաժեշտ է լինում ծնկի բերել Թուրքիային, շրջանառության մեջ է դրվում Հայոց Ցեղասպանության հարցը: Որպես կանոն հարցը քննարկվում է (սենատի) արտաքին հարաբերությունների հանձնաժողովում: Հաջորդ ատյան(ներ)ում արդեն գործում են արգելափակման համակարգերը: Այդ ընթացքում նրանք կարողանում են Թուրքիային պարտադրել իրենց կամքը և նպատակին հասնելուց հետո շրջանառությունից հանում են Ցեղասպանության հարցը: Եվ այսպես` արդեն քանի տասնյակ տարիներ… Կարծես թե ծաղրում են 1,5 միլիոն նահատակների հիշատակը… Նույն կերպ յուրաքանչյուր Նախագահի թեկնածու նախընտրական քարոզարշավի ժամանակ խոստանում է Նախագահ ընտրվելու դեպքում պաշտոնապես ճանաչել Ցեղասպանությունը… Ընտրվելուց հետո, որպես կանոն, այդ խոստումները մնում են օդում… Եվ այսպես` նույնպես մի քանի տասնամյակ… Ամեն անգամ հարցն այդպես բարձրացնելուց և օրակարգից հանելուց հետո ավելի են սրվում առանց այդ էլ ծայրահեղության հասնող հայ-թուրքական հարաբերությունները… Դա ամերիկացիների համար գրոշի արժեք չունի: Իրենց հետաքրքրում է միայն ու միայն իրենց պետական շահը… Իսկ 1,5 միլիոն է զոհվել, թե՞ ավելի շատ կամ քիչ, դա նույնպես նրանց համար ոչ մի նշանակություն չունի…
Իսկ չե՞նք կարող մենք կամ «Ամերիկայի հայկական համագումար» կոչվող կազմակերպությունը կամ ԱՄՆ-ի հայկական համայնքը պահանջել ԱՄՆ Նախագահից, որ նա Ապրիլի 24-ին չդիմի հայ ժողովրդին կամ ԱՄՆ-ում բնակվող հայությանը` եթե նրա ելույթը պիտի նախորդ տարիների կրկնությունը լինի…Կամ պահանջել, որ Ցեղասպանության հարցն այլևս արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քննարկման նյութ չդարձնել` եթե այն մինչև վերջ առաջ չի տարվելու… Ինչքա՞ն կարելի է խաղալ մի ողջ ժողովրդի զգացմունքների հետ…

Արտավազդ Սարգսյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *