«Ամերիկյան դեմոկրատիայի» տարածման արյունոտ դրվագները. մաս 3-րդ (2001-2015թթ.)

11095231_896719927037914_19128392_n
Հոդվածի 1-ին և 2-րդ մասերում ներկայացվել է «ամերիկյան դեմոկրատիա» ասվածի տարածման ամբողջ ուղին և այդ «դեմոկրատիայի» սփռման ողբերգական հետևանքները: Իսկ վերջին տարիների իրադարձությունները մեզ ավելի մոտ են, և ԶԼՄ-ների միջոցով մենք դրանց անուղղակի ականատեսն ենք եղել: Թարգմանաբար ներկայացնում եմ վերջին դրվագները՝ ըստ lnrnews.net կայքում հրապարակված ցանկի.

2001 – ներխուժում Աֆղանստան
2002 – զորքերի մուտք Ֆիլիպիններ
2003 – գործողություններ Լիբերիայում
2003 – բախումներ Սիրիայի սահմանապահների հետ
2003-2014 – պատերազմ Իրաքում
2004 — զորքերի մուտք Հաիթի
2004 — Հեղաշրջման փորձ Հասարակածային Գվինեայում
2008 — ներխուժում Պակիստան
2008 — պատերազմ Հարավային Օսեթիայում
2008-2012 – գունավոր հեղափոխություններ Եգիպտոսում
2011 — պատերազմ և գունավոր հեղափոխություն Լիբիայում
2013 — պատերազմ Սիրիայում
2014 — պատերազմ և գունավոր հեղափոխություն Ուկրաինայում
2015 — Միջամտություն Եմենում

Այս ցանկին հարկ է ավելացնել նաև Իրանի պատժամիջոցները, իսկ արդեն նաև՝ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ, ինչպես նաև «ամերիկյան դեմոկրատիայի» տարածման հետևանք կարելի է համարել «Իսլամական պետություն» կոչվող կառույցը, որը պատուհաս է դարձել բազմաթիվ երկրների համար, նույնիսկ արդեն՝ հենց ԱՄՆ-ի համար: Բանն այն է, որ ի սկզբանե Իսլամական Պետության գրոհայինները` որպես Սիրիայի ապստամբներ, հովանավորվել են հենց ԱՄՆ-ի կողմից՝ Բաշար Ասադի դեմ պայքարելու համար, այնուհետև իրավիճակը դուրս է եկել նույնիսկ ԱՄՆ-ի վերահսկողությունից: Արդյունքն էլ` տեսնում ենք: Ինչ վերաբերում է գունավոր հեղափոխությունների շարքին, ապա կուզեմ մի պահ կանգ առնել դրանցից մեկի վրա: Խոսքս` Լիբիայում Մոհամմար Քադաֆիի տապալման մասին է: Պարզապես կրկին ուզում եմ թարգմանաբար ներկայացնել մի փոքրիկ ցանկ` ըստ տարբեր կայքերից վերցված տվյալների, որտեղ շատ պարզ երևում է, թե ինչն էին ամերիկացիները Լիբիայում համարում Քադաֆիի ռեժիմ, ինչի դեմ էին պայքարում և ինչին եկավ փոխարինելու իրենց «դեմոկրատիան».

Լիբիայում Քադաֆիի օրոք.

— Բենզինը ջրից էժան էր, 1 լիտրը՝ 0,14 դոլար
— Նորապսակներին տրվում էր 64 հազար դոլար միանվագ գումար` բնակարան գնելու համար
— Կրթությունն ու բժշկությունն ամբողջությամբ անվճար էին
— Ընտանիքի յուրաքանչյուր անդամին պետությունը տրամադրում էր ամսական 1000 դոլար դոտացիա
— Գործազրկության նպաստը՝ 730 դոլար
— Փակվեցին ՆԱՏՕ-ի ռազմական բազաները
— Բուժքրոջ աշխատավարձը՝ 1000 դոլար
— Յուրանքանչյուր նորածնի համար պետությունը տալիս էր 7.000 դոլար միանվագ հումար
— Անձնական բիզնես սկսելու համար պետությունը տալիս էր միանվագ 20 հազար դոլար
— Արգելվեցին խոշոր հարկերը
— ՀՆԱ-ն մեկ շնչի հաշվով՝ 14.192 դոլար
— Կրթությունը արտասահմանում՝ պետության հաշվին
— Գործում էին խանութների ցանցեր հատուկ բազմազավակ ընտանիքների համար՝ համապատասխան գներով
— Ժամկետանց սննդամթերքի վաճառքի համար սահմանված էին խոշոր տուգանքներ և ձերբակալություններ
— Մի շարք դեղատներում որոշ դեղեր տրվում էին անվճար
— Կեղծ դեղեր պատրաստելու համար՝ մահապատիժ
— Բնակարանային վարձ չկար
— Էլեկտրաէներգիայի վարձ չկար
— Ալկոհոլային խմիչքների վաճառքն ու օգտագործումն արգելված էին
— Ավտոմեքենա և բնակարան գնելու համար տրամադրվող վարկերն առանց տոկոսի էին
— Անշարժ գույքի գործակալների միջնորդական ծառայություններն արգելված էին
— Ավտոմեքենա գնելիս գումարի 50%-ը վճարում էր պետությունը, զինվորականների դեպքում՝ 65%-ը
— Գալով իշխանության՝ Քադաֆին երկրից հեռացրեց միաջազգային կորպորացիաները
— Միայն Քադաֆիի օրոք Լիբիայի հարավում ապրող սևամորթները ստացան իրավունքներ
— 40 տարվա ընթացքում Լիբիայի բնակչությունն ավելացավ 3 անգամ
— Մանկական մահացությունը պակասեց 9 անգամ
— Կյանքի միջին տևողությունը երկրում 51,5-ից հասավ 74,5 տարվա
— Քադաֆին որոշում էր ընդունել դուրս հանել Լիբիան համաշխարհային բանկային համակարգից, և նրա օրինակին որոշել էին հետևել ևս 12 արաբական երկիր:

Այս ամենին փոխարինեց «ամերիկյան դեմոկրատիան»: Սա ընդամենը օրինակներից մեկն էր: Իսկ մենք ուզո՞ւմ ենք լինել հաջորդը…

Կարեն Վարդանյան

Հոդվածի 1-ին մասը
Հոդվբածի 2-րդ մասը

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *