Նաիրիտցիների աշխատավարձը կվճարվի 2-3 օրից

10993490_356383501222968_3603334482853857191_n

Նաիրիտ գործարանի աշխատողների աշխատավարձերի խնդիրը լուծման վերջին փուլում է: Մի քանի օր առաջ, երբ կառավարությունը հայտարարեց, որ այն աշխատողները ովքեր փաստաթղթային խնդիր չունեն արդեն կարող են ստանալ աշխատավարձերը, նաիրիտցիները ասեցին, որ դա կլինի իրենց պառակտումը և ցանկացան ստանալ աշխատավարձերը միանգամից, սակայն դրա համար հարկավոր էր սպասել 10-15 օր:

Արդեն այսօր Երվանդ Զախարյանն լրագրողներին ասաց. «Աշխատավարձերը կսկսենք բաժանել արդեն մի քանի օրից: Նաիրիտցիներն անհանգստանալու առիթ չունեն. աշխատավարձերը կվճարվեն 2-3 օրից»:

Հ.Գ. Եվս մեկ խնդիր ստացավ իր տրամաբանական լուծումը:

Վաչագան Գևորգյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *