Սարսափն է պատել Ադրբեջանի ՊՆ-ին

10433904_787028548004254_8551896742140854923_n

Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը ՀՀ ՊՆախարարի սահմանային զորամասերի այցելության վերաբերյալ հայտարարություն է տարածել և նախարարի այցը անվանել է «անհանգստություն»:

Հակառակորդի պաշտպանական գերատեսչության հանդգնությունը երևում է հայտարարության ամեն մի տողում: Օրինակ՝ «Նախիջևանի տարածքի Ադրբեջանի զինված ուժերը, որոնք համալրված են ժամանակակից զենքով, զինտեխնիկայով, ռազմաօդային ուժերով, հրթիռա-հրետանային, այդ թվում՝ «Սմերչ» համազարկային հրթիռային համակարգերով, ցանկացած պահի պատրաստ են ոչնչացնել Հայաստանի տարածքում և Երևանում գտնվող ցանկացած ռազմական օբյեկտ»:

Փաստորեն «անհանգստություն» բառն օգտագործած Ադրբեջանի ՊՆ-ն այս հայտարարությամբ ապացուցում է, որ ոչ միայն իրենք անհանգստացած են, այլ նաև սարսափած են: Միայն հայտարարության տոնայնությանն ու ձևին անդրադառնալով, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանական կողմը, մասնավորապես ՊՆ-ն դեռևս չի մոռացել հայկական ապտակները և սարսափից հոխորտում է: Ստացվում է, որ ՊՆախարարի հերթական պլանային այցելությունը սահմանային զորամասեր, առաջնագիծ, որը կրում է բացառապես աշխատանքային բնույթ, հակառակորդին ստիպում է հայտարարությամբ սպառնալ, որ իրենք ոչ միայն չեն վախենում, այլ նաև կարող են վնասել:

Ադրբեջանի Պնախարարի այցելությունները, եթե այդպիսիք, իհարկե, եղել են, երբեք հայկական կողմից հայտարարություն տարածելու առիթ չեն հանդիսացել:

Հոգեբաններն այս դրևսրումն անվանում են վախի առաջնային ստադիա, որի ժամանակ, վախեցողը գիտակցում է իր վախը, սակայն այն փարատում է իր բարձր գոռոցով և սպառնալիքներով ու ինքնահաստատվում է շրջապատի ծափահարողների հաշվին: Ինչպես ասում են, «ուժեղ տղերք են»:

Ինչ վերաբերում է ռազմական օբյեկտներ «ոչնչացնելու պատրաստակամությանը», ապա նշենք որ թե՛ մենք, թե՛, առավելևս, հայտարարություն անող կողմը, չենք մոռացել 2014թ. հունիսի վերջին կատարվածը, երբ Հայաստանի պետական սահմանի հարավ-արևմտյան ուղղությամբ մեր բանակը բարելավվել էր դիրքերը՝ տեղադրելով մարտական նոր հենակետեր: Այժմ արդեն մեր տղաները կարողանում են վերահսկել Նախիջևանի՝ մեզ սահմանակից ամբողջ հատվածը՝ թե՛ ռազմական, թե՛ գյուղաբնակ շրջաններում:

Ցանկացած ուժ ծնում է հակադարձ ուժ: Ադրբեջանի ՊՆ-ին ուղղակի խորհուրդ. այդպես մեծ-մեծ խոսելու փախարեն պահպանե՛ք հրադադարի ռեժիմը: Այլապես ոչ թե ռազմական օբյեկտները, այլ Բաքվի նավթամուղերը կարող են օդ բարձրնալ, որոնք համարվում են Ադրբեջանի զարկերակները: Մնացեք խաղաղությամբ, չի՛ կարելի «բզբզալ»:

Վահագն Սարոյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *