Սադրանքը և դրա դիմաց տրվող հայկական ապտակները Ադրբեջանի համար սովորություն են դարձել

1509923_965439266829847_733038131103091688_n

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նախօրեին ողջ օրվա ընթացքում հակառակորդի կողմից ինտենսիվորեն խախտվել է հրադադարի պահպանման ռեժիմը:

Նշենք, որ հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդթվում’ 60 միլիմետրանոց ականանետերից 123 արկ, ՌՊԳ-7 տիպի նռնականետերից 3 արկ և խոշոր տրամաչափի գնդացրային միջոցներից ավելի քան 140 կրակոց: Ադրբեջանական կողմի սադրիչ գործողությունները լռեցվել է ՊԲ առաջապահ զորամասերի պատասխան գործողություններից հետո:

Հրադադարի ռեժիմի խախտման վիճակագրությունը դիտարկելիս պարզ երևում է, որ ադրբեջանական կողմի նման պահվածքը արդեն ոչ թե քաղաքական, կամ ներքաղաքական, ավելին՝ բանակցային գործընթացի վրա ուշադրություն կենտրոնացնելու միտումներ ունեն, այլ դարձել է ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԳԻԾ:

Բոլորին քաջ հայտնի է, որ Ադրբեջանում եթե ներքաղաքական անկայուն իրավիճակ է ստեղծվում, ադրբեջանական կողմը դիմում է սահմանային լարվածության ակտիվացման քայլերի, երբ Մինսկի խմբի համանախագահները այցեր են կատարում տարածաշրջան, ապա այցերին նախորդող և հաջորդող ժամանակահատվածում հրադադարի ռեժիմը խախտվում է ադրբեջանական կողմից, նախագահների մակարդակով բանակցային հանդիպումներին նախորդող կամ հաջորդող հատվածներում նույնպես ադրբեջանական կողմը իրեն պահում է նույն կերպ:

Մի կողմից հասկանալի է պարտվողի հոգեբանության այս դրսևորումը հայկական կողմի կազմակերպված պահպանությունը, մարտունակությունը ամեն կերպ խոցել ցանկանալու ծարավը, իսկ մյուս կողմից անհասկանալի է Մինսկի խմբի համանախագահող երկրների ինչպես նաև միջազգային հանրության ռեակցիան, առավել ևս երկակի ստանդարտներ պարունակող հայտարարությունները այդ կապակցությամբ:

Ինչ խոսք, հայկական զինուժը համարժեք ու հաստատակամ ապտակներով լռեցնում է հակառակորդի սադրիչ գործողությունները: Պետք է նշենք, որ Ադրբեջանի համար նաև բնավորության գիծ են դարձել ՀԱՅԿԱԿԱՆ ԱՊՏԱԿՆԵՐԸ, այնպիսի տպավորություն է, որ առանց ապտակների կյանքը լիարժեք չի:

Վահագն Սարոյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *