Քո նմանները խայտառակում են «ռեսպուբլիկան» կամ Բիբինի աստղաբաշխական վոյաժները Հայաստանում

10636033_818183671555408_2899196588309698710_n
Եվգենի Բիբին անունով ռուս պաշտոնյան 2011թ.-ից նշանակվելով ՀԷՑ գլխավոր տնօրեն ոչ միայն հասցրել է աչքի ընկնել իր սկանդալային կառավարմամբ, այլ նաև գումարների վատնումով, որն ի վերջո հասցրել է սակագնի բարձրացման անհասկանալի պահանջի:

Հիշում ենք, որ երկու տարի առաջ երբ վերջինս ՀԷՑ-ում փորձեց կրճատումներ իրականացնել վրդովված աշխատակիցները ինչ հետաքրքիր փաստեր պատմեցին, որը հրապարակվել է այդ ժամանակվա մամուլում:

Աշխատակիցները պատմում էին, որ նույն Բիբինը և ՀԷՑ-ի մի խումբ ռուս ղեկավարներ, ինչպես նաև նրանց սպասարկող անվտանգության աշխատողները աստղաբաշխական գումարներ են ստանում: Մասնավորապես` Եվգենի Բիբինի աշխատավարձը մի քանի միլիոն դրամ է: Ավելին՝ եռամսյակը մեկ, Բիբինը ինքն իրեն 40 միլիոն դրամի չափով պարգևատրում է անում: Իսկ ընկերության բարձր պաշտոնյաների աշխատավարձերը տասնյակ հազար դոլարների է հասնում:

Ե.Բիբինը, ըստ ՀԷՑ-ի աշխատակիցների պատմածների, պաշտոնավարման առաջին տարին ապրել է «Գոլդեն Փելես» հյուրանոցում, որտեղ ամսական 5-6 հազար դոլար վարձ է վճարել: Հետո էլ հսկայական շքեղ բնակարան է վարձել Տերյան-Իսահակյան փողոցում գտնվող նորակառույց շենքում:

Գործի բերմամբ, թե քմահաճության բերումով, Բիբինը ամիսը մի քանի անգամ ՌԴ է մեկնել ու թե՛ «Զվարթնոց», թե՛ Մոսկվայի օդանավակայաններ մուտք ու ելք է անրել VIP սրահներով, ինչը բնականաբար թանկ հաճույք է…

Ինչպես ասում են` «ծուխն առանց կրակ չի լինում» և որ «վրդովված մարդն է անկեղծ ասում ճշմարտությունը»:

Հ.Գ. Ինչու է ներդրումների ծավալը նվազում, ինչու բաշխիչ համակարգի վիճակը չի լավանում, ինչու է սակագինը բարձրանում էլեկտրաէներգիա արտադրող երկրում, ինչու է մերկապարանոց կառավարման պատճառով բնակիչը հատուցում, ինչու է ռուս պաշտոնյայի «գլամուր կայֆավատները», որպես ծախս մտնում էլեկտրաէներգիայի սակագնի մեջ…

Վահագն Սարոյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *