Տականքի հաջորդ հանգրվանն Ուկրաինան է

timthumbԵրկար ժամանակ տեսադաշտից անհետացած և Ադրբեջանից երրորդ երկիր տեղափոխված’ դավաճան-ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը նորից հայտնվեց տեսադաշտում’ ադրբեջանական լրատվամիջոցին հերթական անգամ հարցազրույց տալով:

Հարցազրույցի միջոցով իմացանք նաև, թե որտեղ է Մարտիրոսյանի հաջորդ հանգրվանը. դա Ուկրաինան է, որը հայտնի է իր ադրբեջանամետ դիրքորոշմամբ: Ամեն ինչ տրամաբանության մեջ է’ հայի ազգանուն կրող, սակայն քոչվորի հոգեբանություն ունեցող հակահայկական տարրը քոչում է երկրից երկիր և հատկապես’ հակահայկական քաղաքականություն վարող երկրներ: Նման երկրներում իրեն կընդունեն, կպահեն որոշ ժամանակ, քանի դեռ չի լրացել նրա պիտանելիության ժամկետը կեղծ տեղեկատվություններ տրամադրելու առումով, հետո էլ կճանապարհեն դեպի այլ երկրներ…

Իսկ Մարտիրոսյանի հարցազորույցի ամբողջությամբ նույն ոճի մեջ է, նրա թիրախում հայոց բանակն է, որին վարկաբեկելը Մարտիրոսյանի չստացված կյանքի առաքելությունն է: Այս անգամ, իհարկե, դավաճանը էլի ավելի կատարելագործվեց, նա չկարողացավ զսպել իր քոչվորական կիրքը և բարձրաձայնեց իր երազանքը, որ հայերը Արցախը «վերադարձնեն» Ադրբեջանին: Լավ է, երբ մարդ երազանք ունի, բայց ոչ բոլորն երազանքներն են կատարվում, դրանցից շատերի վերջը երազախաբությունն է լինում, և վստահ եմ, որ Մարտիրոսյանի երազանքն էլ կարժանանա նույն ավարտին:

Իսկ դավաճանի քոչվորական առաքելությունը, կարծում եմ, դեռ կշարունակվի: Մաղթենք Վահան Մարտիրոսյանին’ շարունակել իր «ոդիսականը» և հայտնվել հայատյաց մյուս երկրներում’ Թուրքիայում, Իսրայելում, ապա’ Պակիստանում: վերջինը, կարծում եմ, Մարտիրոսյանի իսկական տեղը կլինի:

Կարեն Վարդանյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *