Խորհրդարանական համակարգ ունեցող երկրներում իշխանափոխություն են անում բացառապես ընտրությունների ճանապարհով

11148551_842736675818450_4523777184640259030_n

Երբ պետության կառավարման Խորհրդարանական համակարգի կողմնակիցները նրա՝ որպես առավել հաջողված տարբերակի համոզիչ փաստարկի՝ բերում են այդ համակարգով կառավարվող մի շարք զարգացած և զարգացող երկրների օրինակներ, ընդդիմախոսները հակադարձում են, թե այդ երկրները ժողովրդավարության լուրջ ճանապարհ են անցել և այն մի համեմատեք մեր երկրի հետ։ Ինչպես նաև, բոլորն են ընդունում, որ Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը ուղղված բազում քայլեր կան դեռ անելու և այն կայացնելու մինիմալ նախապայման տեսնում են ժողովրդի կողմից ընտրությունների միջոցով իշխանափոխություն իրականացնելու հնարավորության մեջ…
Կիսելով բոլոր մտահոգությունները, անդրադառնանք 25 տարի առաջ գրեթե նույն ստարտային պայմաններով՝ մեր երկրի հետ միաժամանակ ժողովրդավարության ուղին բռնած, միևնույն ավտորիտար սովետակումունիստական ռեժեմից ձերբազատված 14 հետխորհրդային երկրնրի ընտրած կառավարման համակարգերին և տեսնենք, թե որ երկրների մոտ է հաջողվել իրականացնել իշխանափոխություն և ԻՆՉՊԵՍ?

Նախագահական համակարգով պետություններ.

1. Բելոռուս։ Նախագահը Ա. Լուկաշենկոն է 1994 թվականից: 2004-ին հանրաքվեով Սահմանադրությամբ ամրագրվել է միևնույն անձին երկու անգամից ավել ընտրվելու հնարավորությունը: Իշխանափոխություն տեղի չի ունեցել:

2. Ադրբեջան։ 1993 մինչև 2003 թվականը նախագան Հեյդար Ալիևն էր, որին հաջորդում իր որդի և երկրի վարչապետ՝ Իլհամ Ալիևը: 2009-ին հանրաքվեով Սահմանադրությունից հանվում է միևնույն անձի երկուսից ավելի անգամ նախագահ ընտրվելու սահմանափակումը: Իշխանափոխություն տեղի չի ունեցել:

3. Տաջիկստան։ Նախագահը Էմոմալի Ռախմոնն է 1994 թվականից: 1997 թվականին հանրաքվեով սահմանադրությամբ երկարացվում է նախագահի լիազորությունների ժամկետը՝ 4-ից հասցնելով 7 տարվա: 2003-ին նորից հանրաքվեով իրականացվում է սահմանադրական փոփոխությունների, որով սահմանվում է միևնույն անձի երկու անգամ 7 ամյա ժամկետով նախագահ ընտրվելու իրավունքը: Ամենահետաքրքիրը. փոփոխություններն ունեն հետադարձ ուժ, այսինքն գործող նախագահը նույնպես կարող է օգտվել այդ իրավունքից՝ հաշվի չառնելով, թե մինչ այդ քանի անգամ և ինչքան ժամանակով է ընտրվել նախկինում: ԳԺԱՆՈՑ:
Իշխանափոխություն տեղի չի ունեցել:

4. Թուրքմենստան։ Մինչև 2006 թվականը՝ այսինքն իր մահը, անփոփոխ նախագահ-թուրքմենբաշի է եղել Սապառմուրատ Նիյազովը: Սահմանադրությամբ խորհրդարանը իրավունք ունի գործող նախագահին օժտել նախագահ լինելու ցմահ լիազորություններով: ԳԺԱՆՈՑԸ շարունակվում է. Թուրքմենստանում մինչև 2012 թվականը եղել է ընդամենը մեկ կուսակցություն… 2007-ից նախագահ է ընտրվել և մինչ այժմ էլ նախագահում է Գուրբանգուլի ԲերդԸմուխամեդովը… Իշխանափոխություն տեղի չի ունեցել:

5. Ղազախստան։ Նախագահը Նորսուլթան Նազարբաևն է 1990 թվականից: Այդ պաշտոնում անընդմեջ ընտրվել է 4 անգամ, իսկ ընդհանրապես Նազարբաևը Ղազախստանը ղեկավարում է արդեն 26 տարի:
Իշխանափոխություն տեղի չի ունեցել:

6. Ուզբեկստան։ Նախագահը Իսլամ Կարիմովն է 1990 թվականից: Այդ պաշտոնում անընդմեջ ընտրվել է 4 անգամ, իսկ ընդհանրապես ինչպես իր ղազախ կոլեգան՝ Իսլամ Կարիմովը, Ուզբեկստանը ղեկավարում է արդեն 26 տարի:
Իշխանափոխություն տեղի չի ունեցել:

Կիսանախագահական համակարգով պետություններ (այս թվում նաև մենք).

1. Ռուսաստան: Չեմ մանրանում… Իշխանափոխություն որպես այդպիսն տեղի չի ունեցել:

2. Ուկրաինա: 25 տարվա մեջ այս երկրում իշխանափոխություն տեղի է ունեցել բացառապես հեղափոխությունների միջոցով։ Վերջինի հետևանքներն էլ շարունակվում է առ այսօր…

3.Ղրղզստան։ 25 տարվա մեջ այս երկիրն ունեցել երկու հեղափոխություն, այսինքն, եթե իշխանափոխություն էլ եղել է, ապա միայն այդ ճանապարհով… Վերջինը 2010-ին էր, որով տապալեցին 2005-ին «կակաչների» հեղափոխության իրականացնողներին…

Խորհրդարանական համակարգով պետություններ.

1. Վրաստան: Չնայած 1995 թվականին ընդունված սահմանադրությունը, որպես պետության կառավարման մոդել սահմանել է Խորհրդարանականը, սակայն մինչև 2013 թվականը ժողովրդի անմիջական քվեով ընտրված նախագահն ուներ կառավարություն ձևավորելու լիազորություն, ինչը բնորոշ է նախագահական և կիսանախագահական մոդելներին: 2010-ին հանրաքվեով իրականացվել են սահմանադրական փոփոխություններ, որոնցով սահմանափակվում է նախագահի լիազորությունները, այդ պաշտոնը զբաղեցնողը համարվում է երկրի ամենաբարձր ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉԸ, ոչ ավելին…
Ինչևէ այս երկրում իշխանափոխություն տեղի է ունեցել երկու անգամ՝ 2003-ին հեղափոխության (վարդերի), իսկ 2013-ին ընտրությունների միջոցով…

2. Մոլդովա։ Այստեղ ամենախոշոր կուսակցությունը Սովետական Միության Կոմունիստական Կուսակցությունն է (ՍՄԿԿ), որն երկիրը կառավարել է մինչև 2009 թվականը: 2009-ի ապրիլի 5-ի հերթական ընտրություննրը ճանաչվում են անվավեր և նշանակվում են նոր ընտրություններ, որում արդեն հաղթանակում է 4 քաղաքական ուժերի՝ լիբերալների, լիբերալ-դեմոկրատների, դեմոկրատների և սոցիալիստների ալյանս ձևավորած ընդդիմությունը…
Հա, ի միջայլոց, Մոլոդովայում գործում է արհեստական խորհրդարանական մեծամասնություն ձևավորելու նորմը, այսինքն ընդհանուր ընտրողների 46% քվեն ստացած քաղաքական ուժը խորհրդարանում հնարավորություն ունի ստանալու պարզ մեծամասնություն՝ 101-ից 56-ը: Ինչը մեր մոտ բացառվում է առաջարկվող փոփոխությունների նույն 89-րդ հոդվածով… ճճ

Մերձբալթյան երեք երկրներում կառավարման խորհրդարանական համակարգն է, միայն Լիտվայում նախագահն ընտրվում է ժողովրդի ուղիղ ընտրության ճանապարհով ի տարբերություն մյուս երկուսի և ունի որոշ թույլ արտահայտված լիազորություններ. մասնավորաբար զուտ ձևականորեն նախագահն է հաստատում խորհրդարանի կողմից ընտրված վարչապետին։
Այս երկրներում, երբ չեն ալարում՝ բացառապես ընտրությունների ճանապարով, իշխանափոխություն են անում… ճ

Հ.Գ. Սա վերլուծություն չէ, այլ ՉՈՐ ՓԱՍՏԵՐԻ արձանագրում…ճճճ

Վահե Առաքելյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *