Ինչու՞ է Կոսովոն Սերբիա

11060841_1555509404712177_6488255922798218436_n
Յուրաքնաչյուր քաղաքակիրթ մարդու
պարտքն է ընդունել, որ Կոսովոն` Սերբիա է…

1990-2010 թթ. աշխարհաքաղաքական զարգացումների արդյունքում ՍՍՀՄ-ի և Հարավսլավիայի տարածքներում կազմավորվեցին մի շարք ինքնահռչակ հանրապետություններ, որոնց ստեղծումն ու անցած պատմությունը արևմտյան մասնագետների կողմից նպատակադրված հաճախ մատուցվում է փաստերի խեղաթյուրմամբ: Հարկ եմ համարում կրկին ուշադրություն հրավիրել նրանցից մեկի` Կոսովոյի վրա և հերթական անգամ հիմնավորել թե ինչու՞ է Կոսովոն Սերբիա, թե ինչո±ւ պետք չէ ճանաչել նրա անկախությունը:
Դեռևս վաղ միջնադարից Կոսովոն ու Մետոխիան բնակեցված է եղել էթնիկական առումով միատար սլավոնական-սերբական ազգաբնակչությամբ: Մինչև XII դ. վերջը լինելով Բյուզանդիայի վերահսկողության տակ` երկրամասը չի ենթարկվել այլադավան և օտարալեզու ժողովուրդների որևէ նկատելի ներխուժման, վերաբնակեցման: X-XI դդ. բարձրացող Սերբական իշխանությունները սկսում են հետաքրքրություն ցուցաբերել սերբերով բնակեցված այդ երկրամասի նկատմամբ, որը Նեմանյիչների դինաստիայի օրոք` XII դ. վերջին, մտնում է Սերբական թագավորության կազմի մեջ: Էթնիկական առումով այդ ժամանակ Կոսովոն ամբողջությամբ սերբական գավառ էր. քոչվոր-վաչկատուն ալբանական ցեղերը, որոնք դեռևս հունա-կաթոլիկական ուղտի անդամներ էին, կազմում էին բնակչության չնչին մասը` միայն 2%:
Երկրամասի էթնիկական միատարությունը և ստվար բնակեցված լինելու հանգամանքը նպաստել է, որ այն դառնա սերբական պետության վարչական, կուլտուրական, սոցիալ-քաղաքական կյանքի կարևորագույն կենտրոններից մեկը: Կոսովոյում և Մետոխիայում պահպանված մշակութային ժառանգությունը, ճարտարապետական ու արվեստի անթիվ կոթողները պատկանում են միջնադարյան քրիստոնեական մշակույթի արժեքների շարքին և լուռ վկայությունն են սերբական հայրենիքի: Այստեղ ստեղծված գրական ժառանգությունն արտացոլում է սերբական գրականության գլխավոր ուղղությունը, որը և ձևավորել է սերբ ժողովրդի ազգային ինքնագիտակցությունը միջին դարերում: Հենց այս հողերում են սերբերը հասել իրենց քաղաքակրթության բարձրագույն մակարդակին:
1389 թ. Պրիշտինայից ոչ հոռու` Կոսովոյի դաշտում, սերբ ժողովուրդը իշխան Լազարի առաջնորդությամբ կանգնեց թուրք-օսմանների վայրենի հորդանների դեմ: Չնայած Լազարի ու նրա բանակի քաջությանը նրանք պարտություն կրեցին, սակայն սերբերի մոտ այդ պայքարը ձեռք բերեց Քրիստոսի նահատակների, Աստծո արքայության համար գիտակցված զոհողության, հոգևոր հաղթանակի վեհ իմաստ: Դա ճակատամարտ էր հանուն քրիստոնեական քաղաքակրթության, ուստի Կոսովոն սերբի համար ազգային ինքնագիտակցության հիմնաքարային նշանակություն ունի, նա բացահայտում է տվյալ ազգի պատմության, արժանապատվության, ազատագրական պայքարի էությունը: Այն համադրելի է Ավարայրին հայերի և Կուլիկովը ռուսների համար:
Թուրքական ներխուժումից հետո սերբական պետությունը կորցնում է անկախությունը, իսկ սերբ ժողովուրդն իր ազատությունը: Թուրք խուժանի ներթափանցումը խեղաթյուրեց քրիստոնյաների ճակատագիրը, ողբերգական ազդեցություն ունեցավ հետագա զարգացումների վրա ամենուր, այդ թվում նաև Կոսովոյում: Արդեն XV դ. սկսվում են սերբերի առաջին զանգվածային տեղահանումները և կոտորածները: Այնուամենայնիվ, նույնիսկ թուրքական պաշտոնական տվյալների համաձայն, XVI դ. սեբերը հանդիսանում էին բացարձակ մեծամասնություն մահմեդականների համեմատությամբ (որոնց մեջ մտնում էին թուրքերն ու թուրքացած ալբանացիները) այդ երկրամասում. մոտ 97%:
Օսմանյան յաթաղանից փրկվելու համար սկսվում է նաև արտագաղթ դեպի Սերբիայի հյուսիսային շրջաններ, տեղաբնակ բնակչության ցանկացած ընդվզում թուրքերը ճնշում են մահմեդականության ընդուած ալբանացիների միջոցով: Այդ պատճառով Կոսովոյում տեղի ունեցող յուրաքանչյուր ազատագրական շարժում վերաճում էր սերբ-ալբանական բախումների:
Սերբանակ հարցը Կոսովոյում ու Մետոխիայում վերջնականապես լուծելու թուրք-ալբանական ծրագիրն ավելի վայրագ բնույթ է ընդունում XIX դ., երբ դեռ շրջանը շարունակում էր անվանվել Հին Սերբիա, իսկ սերբերը պահպանում էին հստակ մեծամասնություն այլ ժողովուրդների ներկայացուցիչների նկատմամբ: Նույն դարի սկզբին արձանագրված կոտորածները, բռնագաղթերը 1878 թ. Բեռլինի կոնգրեսից հետո բացարձակ վերաճեցին սերբերի ցեղասպանության: Կոնգրեսին հաջորդած 30 տարիների ընթացքում միայն Սերբիայի այլ անկյուններ տաղահանված բնակչության թիվը անցնում է 150 հազարից:
1912-1913 թթ. արդյունքում Բալկանյան երկրները թոթափում են օսմանյան լուծը և ձեռք բերում անկախություն: Կոսովոն մտնում է Հարավսլավիայի կազմ, որպես Սերբիայի անքակտելի մաս: 1919 թ. սեպտեմբերի 10-ի Սեն-Ժերմենի արձանագրությամբ կարգավորվում էր նորաստեղծ պետության ազգերի ու ժողովուրդների փոխհարաբերությունները: Սակայն 1941 թ. ապրիլին Հարավսլավիայի պարտությունը իտալո-գերմանական ֆաշիստներից, նոր թափ է հաղորդում ալբանացիների կողմից սերբերի ցեղասպանության գործընթացին:
Իտալական ֆաշիստների հովանավորությամբ կազմվում է Մեծ Ալբանիայի ծրագիր, ապա գերմանացիների աջակցությամբ շարունակվում է սերբ ժողովրդի ողջագիզման ու կոտորածների քաղաքականությունը: Այդ տարիներին սպանված սերբերի թիվը մինչ օրս անհայտ է, իսկ միայն Կոսովոյից տեղահանվածների թիվն ամենահամեստ հաշվարկներով անցնում է 100 հազարը:
Պատերազմից հետո Կոսովոն մնաց Սերբիայի կազմում ինքնավար մարզի կարգավիճակով: Տարբեր պատճառներով 50-80 ական թթ. Բելգրադի կենտրոնական կառավարությունը աչք է փակում Կոսովոյում և Մետոխիայում տեղի ունեցող բռնությունների վրա: Ի դեմս «ալբանական ազգայի կոմունիստական կուսակցության» երկրամասի ալբանացիները դառնում են ավելի կազմակերպված, 80-անակ թթ, ստեղծվում են տարաբնույթ ընդհատակ մարմիններ, որոնք իրականացնում էին սերբերի սպանություններ, բռնաբարություններ, գույքի հափշտակումներ, հոգեբանակ ճնշման ենթարակում գյուղերի ու ավանների խաղաղ բնակիչներին, պղծում սերբերի համար նշանակություն ունեցող սրբավայրեր, կյանքի էին կոչում սոցիալ-քաղաքական անիրավահավասարության հստակ ծրագիր: Արդյունքում սերբերն ու չեռնոգորցիները ստիպված էին կրկին բռնել գաղթի ճանապարհը: Ասվածի ապացույցը այդ ժամանակ անցկացված մարդահամարնն են. 1961 թ. սերբերի թիվը երկրամասում 17,4% է, իսկ 1981 թ. արդեն 15%:
Այս ֆոնի վրա 80-ական թթ. երկրորդ կեսին ալբանական ահաբեկիչների գործունեությունը թևափոխվում է լրիվ այլ հարթություն: 1989 թ. սահմանադրական փոփոխությունը նպատակ էր հետապնդում վերջ տալու ստեղծված իրավիճակին, դադարեցնելու սերբերի ցեղասպանությունը Կոսովոյում, հավասարեցնել նրանց իրավունքներն ալբանացիների իրավունքներին, պահպանել սերբերի հայրենիքի այդ հատվածը Սերբիայի կազմում: Բայց այն ալբանացիների համար առիթ դարձավ 1990-ական թթ, սկզբից վերջնականապես անցնելու տեռորի քաղաքականությանը, զինվել Ալբանիայից ստացվող զենքով ու գրոհել պետական մարմինների, սերբական բնակավայրերի վրա:
90-ական թթ, երկրորդ կեսից հարվածի թիրախ են դառնում նաև շրջանի քաղաքային բնակչությունը: 1998 թ. Պեչ քաղաքում սպանդի ենթարկվեցին դպրոցականներ ու ուսանողներ, որը ցնցում առաջացրեց կենտրոնական կառավարության մոտ` ստիպելով զորքեր մտցնելու Կոսովո: Հարավսլավական բանակին շուտով հաջողվեց գրեթե ամբողջությամբ կոտրել ահաբեկչական “Կոսովոյի Ազատագրական Բանակի” դիմադրությունը, որը ոչ մի կերպ չէր տեղավորվում ՆԱՏՕ-ի ծրագրերում:
1999 թ. մարտի 24-ին, ԱՄՆ-ը` առանց ՄԱԿ-ի որևէ բանաձևի, մի շարք վասալական պետությունների հետ սկսում է Սերբիայի ռմբակոծումը` պատճառ բռնելով Ռաչակում արձանագրված «ալբանացիների էթնիկական զտումները»: Հետագայում կբացահայտվի, որ Ռաչակի ողբերգության իրական կազմակերպիչները հենց ալբանացիներն էին ու նրանց ՆԱՏՕ-յակա խորհրդատուները, բայց այն արդեն ոչինչ չի փոխի: 78 օրյա ռմբակոծությունից հետո Բելգրադը ստիպված էր զորքերը հետ քաշել Կոսովոյից և ընդունել այնտեղ միջազգային խաղաղապահ զինված ուժեր (KFOR) տեղակայելու ծրագրը:
ԱՄՆ-ի թելադրանքով շարժվող այդ զորքերը բացահայտ այլասերվածությամբ թույլատրեցին վերջին սերբական անկլավների և սերբանակ մշակույթի հուշարձանների ոչնչացումը: Քրիստոնյա հորջորջվող եվրոպական պետությունների աչքի առաջ տրորվեցին անպաշտպան մնացած եկեղեցիները, մենաստանները, քաղաքակրթական ու մշակութային արժեքներ հանդիսացող սերբական-սլավոնական ժառանգությունը:
2008 թ. փետրվարի 17-ին խախտելով բոլոր միջազգային պայմանագրերը, սերբ ժողովրդի ցեղասպանության ու արյան, պատմության խեղաթյուրման վրա, ալբանացի ահաբեկիչները թուրքին վայել ոճով հռչակեցին Կոսովոյի անկախությունը, որն անմիջապես ճանաչվեց այս ամենի հեղինակ ԱՄՆ-ի կողմից:
Սակայն ամեն մի ոճրագործություն վաղ թե ուշ կանգնելու է պատմության դատաստանի առջև, նրանց սատարող ամեն ոք ստանալու է իր արժանի պատիժը: Կոսովոն ու Մետոխիան սերբական այսօրը շաղկապում են նրա պատմության, անցյալի հետ, հանդիսանում սերբական ազատության իմաստը: Այն սերբ ժողովրդի պատմական ճակատագրի իրականությունն է, նրա մարմնավորումը, ուստի և՛, Սերբիայի անքակտելի մասը:

Վահե Ավետիսյան

Ձեզ կարող է դուր գալ նաև

1 Պատասխան

  1. Ապրես Վահե ջան: Բավականին լավ հոդված էր:

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *