Այսօր ես բռնի իշխանափոխության ռեսուրս չեմ տեսնում

10850001_10202854911804771_9042303824328088723_n

2003-ին թե՞ 2004-ին էր, երբ Արամ Սարգսյանի գլխավորությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մոտից հոծ բազմությամբ հասանք Հանրապետության հրապարակ, ու Արամը, չորս հոգու հետ ներս մտնելով կառավարության շենք ու այնտեղից դուրս գալով, հայտարարեց, որ վարչապետը փախել է, ժողովուրդն ուրախությունից ցնծաց: Արդեն ուշ էր, և որոշ ժամանակ անց Արամը հայտարարեց, որ «ժողովուրդ, գնում ենք տները, բայց վաղը հավաքվելու պայմանով»: Ես կանգնած էի առաջին շարքերում և մի քանի անգամ գոռացի, որ տուն գնալը սխալ է (կան վկաներ, որ կարող են հաստատել ասածս), բայց ինձ լսող չկար: Հաջորդ օրը ոստիկանությունը շրջափակել էր հիմնական պետական կառույցների շենքերը, և շարժումը տապալվեց: Այսօր ես բռնի իշխանափոխության ռեսուրս չեմ տեսնում, ու այդ պատճառով առաջարկում եմ այս հարթակում ոչ թե «Սերժիկ, սիկտիր» գրել, այլ փորձել լեզու գտնել նրա հետ՝ մտնելով բարդ բազարների մեջ: Կհաջողվի՝ շատ լավ, չի հաջողվի՝ ժողովուրդը հերթական անգամ չի ջարդվի.

չինմաչինցի իմաստուն…

Վախթանգ Սիրադեղյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *