Քրեաօլիգարխիկ համակարգի վերացումով մենք կկարողանանք շահեկանորեն տարբերվել ալիևյան կլանի իշխանության ներքո գտնվող երկրից

10850001_10202854911804771_9042303824328088723_n

Ժամանակին, երբ միջազգային ատյաններում Ադրբեջանը համառորեն և հաջողությամբ Հայաստանը ներկայացնում էր որպես ագրեսոր՝ ամրագրելով դա փաստաթղթերում, մեր դիվանագիտական կորպուսը՝ ներառյալ խորհրդարանականը (ունե՞նք որ նման կառույց), ընդամենը փորձում էր մեղմացնել այդ փաստաթղթերի ձևակերպումները: Իսկ ագրեսորի դեմ պատերազմ մղելը որևէ երկրի բնական իրավունքների շարքից է՝ վեր մնացած իրավունքներից, և այդ թվում՝ մարդկային կյանքի: Եվ որպես սեփական ջանքերի արգասիք՝ Ալիևը շարունակում է սահմանային միջադեպերի քաղաքականությունը, և դրան որպես պատասխան ինչ էլ ասվի մեր ղեկավարության կողմից, հանդիպելու է չհասկացվածության պատին՝ «հանձնեք նրանց տարածքները և կապահովեք խաղաղություն» սկզբունքով: Սա չի նշանակում, թե այսօր միջազգային հանրությանը դիմելը սխալ է, ուղղակի նշանակում է, որ արդյունավետ չէ, քանի որ ուշացել ենք, շատ ենք ուշացել: Ուշացումը չեզոքացնելու միակ «դարմանը» մեզանում օրենքի գերակայության հաստատումն է և քրեաօլիգարխիկ համակարգի վերացումը, որով մենք կկարողանանք շահեկանորեն տարբերվել ալիևյան կլանի իշխանության ներքո գտնվող երկրից:

Վախթանգ Սիրադեղյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *