Ինչո՞ւ էլէներգիայի թանկացումների դեմ պայքարը չի պսակվում հաջողությամբ

10850001_10202854911804771_9042303824328088723_n

Ինչո՞ւ էլէներգիայի թանկացումների դեմ պայքարը չի պսակվում հաջողությամբ՝ ի տարբերություն «Դեմ եմ 150 դրամին» շարժման: 1.«Դեմ եմ»-ին նախորդեց Մաշտոցի պուրակի հաղթանակը, ինչը լրացուցիչ լիցք տվեց շարժմանը: 2.Առկա էր հանրային ոգևորության բարձրացում՝ պայմանավորված նաև կուսակցական եռյակի գործոնով: 3.Շարժմանը միացան (չեմ կարող ասել՝ ինքնաբուխ թե ուղղորդված) շոու բիզնեսի ներկայացուցիչները՝ հավելյալ լիցք ու հնչեղություն հաղորդելով դրան: Եվ վերջապես վերջինը՝ մարդիկ անմիջապես իրենց մաշկի վրա զգացին թանկացման պտուղները: Հոսանքի թանկացման դեմ պայքարի դեպքում այս բոլոր գործոնները բացակայում են, ինչը կարող է փոխհատուցվել փոքրաթիվ անձանց առավել մեծ ակտիվությամբ՝ փոքր, սակայն խիստ ակտիվ զանգվածը կարող է սարեր շուռ տալ. չինմաչինցի իմաստուն:

Վախթանգ Սիրադեղյան, Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *