Հանրությանը ավելի մեծ օգուտ կտար Սերժի հետ համագործակցության եզրեր գտնելը, քան թե նրան մերժելն ու ստիպելը, որ ինքը կարծրացնի իր վերաբերմունքը…

10345568_10202661799217077_5611444912580027342_n

Բազմիցս եմ նշել, որ Սերժը քրեաօլիգարխիկ համակարգի այնքան թույլ ղեկավար է, որ 2008-2010թթ. (հենց այդ թվերին եմ շփվել նրանց հետ) իշխանության միջին և վերին օղակներում համարյա թե կարոտախտով էին հիշատակում Ռոբերտի անունը: Բազմից եմ նաև նշել, որ հանրությանը շատ ավելի մեծ օգուտ կտար Սերժի հետ համագործակցության եզրեր գտնելը, քան թե նրան մերժելն ու ստիպելը, որ ինքը կարծրացնի իր վերաբերմունքը հանրության նկատմամբ: Իսկ այն հարցը, թե որքանով է վստահելի Սերժը որպես համագործակցության երկրորդ կողմ՝ կախված է հենց հանրությունը ներկայացնող անհատներից՝ որքանով են կարող իրենք Սերժին առաջարկել այնպիսի ֆորմատ, որը նրա մոտ չառաջացնի միանգամից «հայտը» մերժելու ցանկություն՝ հաշվի առնելով նրա վրա քրեաօլիգարխիկ համակարգի ազդեցությունը: Ասվածը բավական բարդ է, և շատ ավելի հեշտ է Սերժ հայհոյելը, սակայն նույնքան հեշտ է այնուհետև «կոտրած տաշտակի» առջև հայտնվելը: Իսկ բարդ խնդիրները մեկ առ մեկ լուծելով՝ մենք քայլ առ քայլ առաջ կգնանք նորմալ պետություն կառուցելու ճանապարհին, սակայն եթե ոմանք ցանկանում են ստանալ միանգամից և ամբողջովին՝ նրանց «սպասում» է հեղափոխություն, իսկ հեղափոխություն կարծես թե չի ստացվում.

չինմաչինցի իմաստուն…

Վախթանգ Սիրադեղյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *