Ես կօգնեմ Նաիրա Զոհրաբյանին և իր կողքի տղաներին՝ քաղաքականությունից հեռանալու հարցում

timthumbՈչ մի վատ բառ չեք լսելու ինձանից Նաիրա Զոհրաբյանի մասին: Ավելին, ես իրեն շատ սիրում եմ: Հիանալի ուժեղ կին է, ով այս կամ այն կերպ փորձեց ԲՀԿ-ի ավերակներից կայուն ուժ կերտել: Չստացվեց: Ցավոք:

Վերջին մարազմատիկ դրսևորումները և իմ դեմ ծիծաղելի հրապարակումը այդ չստացվելու արդյունք են: Կին է, էմոցիաները երբեմն կարող են տեղի տալ: Բայց այդ հրապարակմանը շունչ տվող և տիրաժավորող արական սեռին պատկանող շնչավորները, իմ բոստանը քար նետելուց առաջ, թերևս պետք է զսպեին իմ շատ սիրելի տիկնոջ կանացի էմոցիաները: Ճիշտ խորհուրդներ տային: Չտվեցին:

Սթափությունը կորցնելն ու ակնհայտ տափակ կեղծիքներ հրապարակելը իմ անձի վերաբերյալ իրենց քաղաքական հոգեվարքի մասին է խոսում: Անհավասարակշիռ քաղաքական հոգեվիճակը խոսում է այն մասին, որ սառնությունն ու սթափությունը կորցրած ուժը քաղաքականությունից հեռանալու հայտ է ներկայացրել:
Նաիրա ջան, ես այդ հարցում ձեզ կօգնեմ: Քեզ և քո կողքի այն տղաներին, ովքեր չկարողացան քեզ ճիշտ խորհուրդներ տալ և տիրաժավորեցին իմ մասին մառազմատիկ տափակությունը: Ես բոլորիդ կօգնեմ՝ քաղաքականությունը լքելու և ձեր իրական գործերով զբաղվելու հարցում: Տարիներ անց դուք բոլորդ ինձ շնորհակալություն կհայտնեք դրա համար…

Առայժմ այսքանը:

Հ.Գ. — Երկնքից երեք լիտր տնական արաղ ընկավ, մեկը՝ իմ շատ սիրելի Նաիրային, մյուսը՝ անտաղանդ, մարազմատիկ հրապարակման հեղինակներին, երրորդը՝ թող ինքը ենթադրի, նամանավանդ, որ պատասխան տալու ժամը մոտենում է…

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *