ՀՀ նախագահի մամուլի նոր քարտուղարը Վլադիմիր Հակոբյանն է

http--img.shamshyan.com-articles-2015-07-18-1565c4e9ec3fe26bee781bd72fd148c5

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամլո ծառայությունից՝ ՀՀ Նախագահի մամուլի քարտուղար է նշանակվել Վլադիմիր Հակոբյանը: Նա ծնվել է 1982թ. նոյեմբերի 26-ին` Երեւանում: 1988-1998թթ. սովորել է թիվ 167 միջնակարգ դպրոցում: 1998-2003թթ. սովորել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Կուլտուրայի ֆակուլտետի ռադիոլրագրության բաժնում: 2003-2005թթ. ծառայել է ՀՀ զինված ուժերում` որպես համակարգչային կապի կենտրոնի տեխնիկ-օպերատոր, զինվորական կոչումը` ավագ: 2006թ. դեկտեմբերի 11-ից մինչև 2015թ. հուլիսի 17-ը աշխատել է ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում: Վերջին զբաղեցրած պաշտոնը՝ գլխավոր վարչության բաժանմունքի պետ, զինվորական կոչումը` մայոր: 2011թ. պարգեւատրվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով: 2013թ. ՀՀ Նախագահի կողմից պարգեւատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Ամուսնացած չէ:

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Արման Սաղաթելյանն ազատվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *