Ազգային պատկանելության հողի վրա մասայական ոչնչացումներն արդարացում ունենալ չեն կարող. Վլադիմիր Պուտին

g_image
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ է հղել «Աշխարհն առանց ցեղասպանությունների» հիշատակի երեկոյի մասնակիցներին, որում ասվում է.

«Հարգելի ընկերներ:

1915 թվականի ապրիլի 24-ը տխուր ամսաթիվ է, որը կապված է մարդկության պատմության ամենասարսափելի ու ողբերգական իրադարձություններից մեկի՝ հայ ժողովրդի Ցեղասպանության հետ: Հարյուր տարի անց մենք գլուխ ենք խոնարհում այդ ողբերգության զոհերի հիշատակի առաջ, որը մեր երկրում մշտապես ընդունել են որպես սեփական ցավ ու դժբախտություն:

Ռուսաստանի դիրքորոշումը եղել է և մնում է օբյեկտիվ ու հետևողական. ազգային պատկանելության հողի վրա մասայական ոչնչացումներն արդարացում ունենալ չեն կարող: Միջազգային հանրությունը պետք է անի ամենը, որպեսզի նման ոճրագործությունները երբեք և ոչ մի տեղ չկրկնվեն: Հայերի ու տարածաշրջանի այլ ազգերի նոր սերունդները պետք է ապրեն հաշտ ու խաղաղ՝ չիմանալով սարսափների մասին, որոնք հրահրվում են կրոնական ատելության, ագրեսիվ ազգայնականության ու այլատյացության հետևանքով:

Եղբայրական Հայաստանին, Ռուսաստանում ապրող բոլոր հայերին մաղթում եմ բարություն, խաղաղություն ու բարգավաճում: Հավերժ հիշատակ զոհվածներին»:

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *