Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-6 աստիճանով

Ուշադրություն
Օգոստոսի 11-15-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային և նախալեռնային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, գյուղատնտեսական մշակաբույսերի մոտ կդիտվի ջրազրկում, որից խուսափելու համար անհրաժեշտ է խիստ կերպով վերահսկել ոռոգման ռեժիմը: Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց մաշկ ունեցող անձանց:
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 11-15-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ:Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ:Օդի ջերմաստիճանը 11-12-ին աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով, արևելյան շրջաններում‛ 7-8 աստիճանով:
arm. 01 10
Երևանում` 
Օգոստոսի 11-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
arm. 02 10

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *