Սպասվում է անձրև և ամպրոպ

Եղանակը Հայաստանում

Հանրապետության տարածքում`

Ապրիլի 21-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:

21-ի գիշերը հյուսիսային շրջաններում սպասվում է ինտենսիվ անձրև, 23-ին և 24-ին լեռնային շրջաններում տեղումները սպասվում են թաց ձյան տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 21-22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 21-24-ին աստիճանաբար կնվազի 5-7, 25-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով:
20.04arm

Երևանում՝
Ապրիլի 21-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ: Ապրիլի 25-ի ցերեկը սպասվում է տեղումների դադար:
arm20.04

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *