Windows-ի խաղերի ԻՐԱԿԱՆ նպատակը. բացահայտում

solimageSolitare, Minesweeper և FreeCell. Windows-ի ծրագրային փաթեթի այս հանրահայտ խաղերը շատ արագ մասսայականություն վայելեցին օգտագործողների շարքերում: Ամեն երրորդ համակարգիչ ունեցող ներքաշվում էր նշված խաղերից որևէ մեկի մեջ ու ժամերով կարող էր խաղալ:
Սակայն երևի քչերը գիտեն, որ Windows-ի ծրագրավորողները այդ հրապուրիչ ու ժամանցային խաղերն ստեղծելիminesweeperս այլ նպատակներ են հետապնդել. գրում է ամերիկյան Mental Floss պարբերականը:

Խաղերից ամենահինը՝ Solitare-ն (ռուսական տարբերակում՝ пасьянс «Косынка») հայտնվել է Windows-ի առաջին 3,0 տարբերակում: Այս խաղի նպատակը, ինչպես պարզվում է, եղել է օգտվողներին աննկատ սովորեցնել օգտվել մկնիկից՝ չէ՞ որ մինչև Windows 3.0-ը համակարգչային մկնիկ գրեթե չէր օգտագործվում:
Իսկ ահա ականազերծողի խաղը՝ Minesweeper (ռուսական տարբերակում՝ «Сапёр») ստեղծվել է 1992-ին Windows 3.1-ի համար: Այս խաղն ստեղծվել է որպեսզի օգտվողները սովորեն արագ ու ճշգրիտ հմտորեն օգտագործեն մկնիկի աջ և ձախ ստեղները:
Հետաքրքիր է նաև հաջորդ խաղի՝ FreeCell-ի նշանակությունը (ռուսական տարբերակում՝ «Свободная ячейка»). Այն ստեղծվել է որպես Windows 3.1-ի բաղկացուցիչ՝ Microsoft Entertainment Pack Volume 2 և ապահովում էր անցումը Win32s-ին. Տեստ՝ ահա թե որն է այս խաղի իրական նպատակը: Եթե Win32s անցումից հետո խաղը չէր freecellմիանում՝ նշանակում է անցումը հաջող չէր կատարվել և հակառակը: Ահա այսպես հրաշալի խաղը հանդիսանում էր տեստավորման գործիք Windows-ի համար:
Երբ 2012-ին հայտնվեց Windows 8-ը պարզվեց, որ այնտեղ ստանդարտ խաղերը չկան, ու դա շատ օգտվողների հաստատ դուր չեկավ: Ընկերությունն առաջարկում է ներբերռնել այդ խաղերը՝ բայց արդեն վճարովի հիմունքներով (առանց գովազդի տարբերակով):

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *