Երևանի 1,9 միլիոնանոց լուսավորության վերաբերյալ

10575384_441806585959463_3434951691000324811_o

Հերիք ու բոլ եղավ, ամեն ինչ Երևանին ու Երևանի համար: Մյուս համայնքները ձեռքից գնում են, բայց մեր պետական պաշտոնյաների պետքը չի, որովհետև իրենք Երևանում են ապրում ու իրենց մաշկի վրա չեն զգում խնդիրները: «Երևանը մեր մայրաքաղաքն է»-ն դարձրել են կեղծ թեզ, կեղծ, որովհետև երկրի համար «մտահոգ» պաշտոնյայի աչքը քթից այն կողմ չի տեսնում. սահմանամենձ գյուղերն իրենց հոգսերով, ամայացած նախկին խոշոր արտադրական համայնքները ենթակառուցվածքների քանդուքարափ վիճակով:
Ո’չ, դա նրանց չի հետաքրքրում: Նրանց հետաքրքրում է Երևանը, որովհետև նրանք ապրում են Երևանում, նրանց բիզնեսներն են Երևանում: Ի՞նչ լուսավորության արդիականացման մասին է խոսքը, երբ բազմաթիվ համայնքներում գիշերային լուսավորություն ընդհանրապես չկա: Այսպես է մեր երկրում իրականացվում ապակենտրոնացման և մարզերի համաչափ զարգացման քաղաքականությունը:
Մինչդեռ տարվա ընթացքում ունեցանք անընդհատ գնաճ, նվազագույն աշխատավարձի բարձրացում, համայնքային ծառայողների մասով պարտադիր կուտակային կենսաթոշակային վճարումներ, որը հավելյալ բեռ է դարձել առանց այն էլ տկար համայնքային բյուջեների համար: Այնպես որ, պարոնա’յք պետական այրեր, վերանայե’ք ձեր վերաբերմունքը և լրջորեն զբաղվեք Երևանից դուս` Հայաստանի մաս կազմող համայնքների խնդիրներով, թե չէ մի օր այդ խնդիրները ձեզանով կզբաղվեն:

Մեր կողմից ավելացնենք, որ օրինակ Վանաձոր քաղաքում ժամը 24։00-ից հետո ոչ մի գոնե կենտրոնական փողոց չի լուսավորվում։

Մենուա Բրուտյան Facebook

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *