«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժումը կողմ է Սահմանադրական բարեփոխումների իրականացմանը` հանձինս ԲՀԿ խմբակցության

12191712_1518719785112497_42074118917209441_n

Ազգային ժողովում տեղի ունեցավ հանդիպում ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանի հետ: Քննարկվելիք թեման Սահմանադրական բարեփոխումներն էին, որին իրենց ակտիվ մասնակցություն էին ցուցաբերել «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման համակիրները և անդամները: Շարժման հիմնադիր նախագահը` Աղվան Պողոսյանը, ներկայացրեց հետագա անելիքները՝ կապված Սահմանադրական բարեփոխումների հետ, իսկ շարժման կազմակերպչական գծով փոխնախագահը` Սիրանուշ Սերոբյանը, կարևորեց երիտասարդների ներգրավվածությունը երկրում տեղի ունեցող փոփոխությունների և արժևորեց երիտասարդների պատրաստակամությունը՝ աջակցելու մեր պետության զարգացմանը և հզորացմանը:
Հ.Գ. «Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժումը կողմ է Սահմանադրական բարեփոխումների իրականացմանը` հանձինս ԲՀԿ խմբակցության, և իր գործունեությամբ նպաստելու է Սահմանադրական բարեփոխումներին ուղղված ծրագրերի, միջոցառումների պատշաճ կերպով կազմակերպմանը և իրականացմանը:

«Երիտասարդների կողքին» երիտասարդական շարժման ֆեյսբուքյան էջից

10989489_1518720155112460_4984373278030459359_n

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *