Ծանրորդ Յուրի. զրոյական ՕԳԳ-ով դեսպանը

timthumbՀայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականության մասին, թերևս, խոսվել է բազմիցս, բազում անգամներ ենք անրդադարձել այն խութերին ու թերություններին, որոնք բնորոշ են եղել մեր երկրի արտաքին քաղաքականությանը՝ սկսած Հայաստանի անկախության առաջին իսկ օրվանից: Ինչ խոսք՝ որպես կանոն ոլորտի խնդիրները ավելի հաճախ կապված են ոչ այնքան արտաքին քաղաքականության դոկտրինը մշակողների ու դրա ընթացքը կառավարողների հետ, որքան՝ այդ քաղաքականությունն անմիջականորեն իրականացնողների. դեսպանների ունեցած դերը գործնական դիվանագիտության մեջ անգնահատելի է ու, կարելի է ասել, այս հարցում որպես հիմնական դերակատարներ հենց նրանք են հանդես գալիս: Քառօրյա հայ-ադրբեջանական պատերազմը, որ ոչ միայն առիթ դարձավ՝ վերագնահատելու մեր արժեքներն ու է՛լ ավելի արժևորելու մեր ունեցածը, այլև ջրի երես դուրս բերեց թերություններ, որոնք նախկինում գուցե այնքան էլ արտահայտիչ չէին, դարձավ մի յուրօրինակ փորձաքար նաև հայկական դիվանագիտության համար, որ ցույց տվեց այն իրական վակուումը, որ կա մեր դիվանագիտական կորպուսում:

Մասնավորապես՝ լրջագույն հարցականներ են առաջացնում հայ-վրացական հարաբերությունները, որոնց, հատկապես վերջին տարիներին, այնքան էլ բնորոշ չէ դինամիզմն ու փոխգործակցության կառուցողական ոգին. չնայած պատերազմի օրերին վրացական կողմը ֆորմալ առումով դրսևորեց չեզոքություն, բայց ակներև էր, որ մարտական գործողոթյունների շարունակման դեպքում այդ երկիրը անցնելու էր թշնամու կողմն ու մեզ շրջափակեր հյուսիսից, ինչը վկայում է մեկ բանի մասին՝ Հայաստանը բավարար չափով ուշադրություն չի դարձնում երկկողմ հարաբերություններին, իսկ եթե ցանկանում էլ է լավ հարաբերություններ ունենալ այս երկրի հետ ու զարգացնել փոխգործակցությունը, ապա այդ ամենը փաստացի «գլուխ բերող» չկա, իսկ դեսպան Յուրի Վարդանյանի ունեցած դերն այս ամենում բառացիորեն զրոյական է. այս մարդուն դեսպանի պաշտոնում նշանակելը արդարացիորեն կարելի է համարել պետական կադրային քաղաքականության ճակատագրական վրիպումներից մեկը: Վարդանյանի՝ իր գործում ոչ կոմպետենտ լինլու անվիճելի իրողության մասին է վկայում նաև նրա դրսևորած անտարբերությունը վրացական Ախալցխայում անցած ամիս տեղի ունեցածի նկատմամբ, երբ մարդը վարանում է տեղից շարժվել՝ պարզելու ապրիլի 23-ին հայ և վրացի երիտասարդների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի մանրամասները:

Հիշեցնենք՝ մոտ մեկ ամիս առաջ՝ ապրիլի 23-ին՝ ավանդական ջահերով երթից հետո, Ախալցխայի շրջանի հայկական գյուղերի երիտասարդներն բարձրացել էին տեղի հայերի կողմից կառուցված սրբավայրի մոտ՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: Հասնելով տեղ’ նրանք հանդիպել էին հարևան Վալե քաղաքից մի խումբ վրացիների, որոնք խնջույք էին կազմակերպել և գտնվում էին ոչ սթափ վիճակում: Չհասկանալով հայ երիտասարդների ուզածը՝ վրացի երիտասարդները կռվի են բռնվել նրանց հետ: Փաստացի ստացվում է՝ հայ համայնքի անվտանգության համար թիվ մեկ պատասխանատու հայ պաշտոնյան դրսևորում է հանցավոր անտարբերություն սեփական համայնքի ունեցած խնդիրների նկատմամբ ու բացի Վրաստանի թարմ օդը շնչելուց այլ բանի պիտանի չէ… Թե ո՞րն էր այս մարդուն դեսպանի բարձր պաշտոնում նշանակելու իրական դրդապատճառը, կարծիքները շատ են ու բազմազան. ոմանք դրանում տեսնում են բացառապես քաղաքական դրդապատճառներից բխած որոշում, ոմանք «լավ տղուն» լավություն անելու ակտ, ոմանք էլ Հայստանից նրան պատվավոր աքսորի ուղարկելու դրսևորում: Ինչպիսին էլ լինեն դրդապատճառները, ակնհայտ է, որ դրա դառը պտուղները քաղում ենք ազգովի, բոլորս՝ անխտիր, քանի որ նման կարևորագույն առաքելության ուղարկել մեկին, ով, բացի ծանր երկաթ բարձրացնելուց, այլ բանի ուղղակի ընդունակ չէ, կնշանակի դատապարտել հայ-վրացական հարաբերությունները լճացման, ինչը կարող է վճռորոշ պահի վերածվել մեր «աքիլլեսյան գարշապարի»:

Դավիթ Բաբանով

Ձեզ կարող է դուր գալ նաև

Մեկնաբանել

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *